Ավստրիայի փոստը Վիեննայի Մխիթարյանների միաբանության 200-ամյակի առթիվ 1 մլն. դրոշմանիշ է թողարկվել

Ավստրիայի փոստը Վիեննայի Մխիթարյանների միաբանության 200-ամյակի առթիվ 1 մլն. դրոշմանիշ է թողարկվել

PanARMENIAN.Net - Վիեննայի Մխիթարյան միաբանությունում մայիսի 12-ին կայացել է 200-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված «200 տարի-Մխիթարյանները Վիեննայում, 1811-2011» դրոշմանիշի շնորհանդեսը: Դրոշմանիշը տպագրվել է Ավստրիական փոստի կողմից 1 մլն տպաքանակով:

Դրոշմանիշի շնորհանդեսին ներկա են եղել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Հոգեշնորհ Տ. Հայկազուն Ծայրագույն Վարդապետ Նաջարյանը, Ավստրիայում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Պետեր Շտեֆան Ցուրբրիգենը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Մխիթարյան միաբանության աբբահայր Հայր Պողոս Գոճանյանը ներկայացրել է Մխիթարյան միաբանության պատմությունը, Վիեննայում միաբանության հիմնումը եւ 200-ամյա ուղին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---