Մոսկվայում կայացավ ԱՊՀ ցանցային համալսարանի 2011-12 ուս.տարվա ընդունելության թեմայով միջազգային սեմինար

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Ժողովուրդների բարեկամության համալսարանում» կայացել է ԱՊՀ ցանցային համալսարանի 2011-12 ուսումնական տարվա ընդունելության կազմակերպման թեմայով միջազգային սեմինարը` կոնսորցիումի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «ԱՊՀ անդամ պետություների հումանիտար համագործակցության հիմնադրամ»-ի 2009-ին նախաձեռնած բուհական համագործակցության ծրագրին Հայաստանը միացել է 2010-ին: ԵՊՀ և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներն արդեն մեկ տարի է մագիստարոսական կրթություն են ստանում Մոսկվայի լավագույն ուսումնական հաստատություններում: Ուսումնական ծրագիրն ընթանում է երկու փուլով. մեկ տարի ապագա մագիստրոսը սովորում է կոնսորցիումի անդամ պետության բուհում, այնուհետև վերադառնում հայրենիք և այնտեղ սովորում ևս մեկ տարի: Ցանցային համալսարանի շրջանավարտների դիպլոմները փոխադարձ ճանաչվում են կոնսորցիումի անդամ բոլոր պետություններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---