Բաքվում գտնում են, որ Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կարագացնի ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն գտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Հարավային Կովկաս կարագացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահի այցը Հարավային Կովկաս, այդ թվում Ադրբեջան, մեծ նշանակություն ունի: Այն կարևորվում է, առաջին հերթին, նրանով, որ Ֆրանսիան ՄԽ համանախագահներից մեկն է ու պետություն է, որն անմիջապես զբաղվում է ղարաբաղյան կարգավորմամբ»,-ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: Ըստ նրա, Սարկոզիի այցը տարածաշրջան, Երևանում արված հայտարարությունները, առանձնակի ներդրում կլինեն Հարավային Կովկասում առաջիկա խաղաղ գործընթացում:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հարավային Կովկասում է գտնվում տարածաշրջանային այցով:

19  07.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մեկնեց Հայաստանից
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---