17  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ծիծեռնակաբերդում

Սարկոզին խոստանում է՝ Ֆրանսիան չի հանգստանա, մինչև Մեծ Եղեռնի նախաձեռնողների ժառանգները չճանաչեն այդ ոճիրը

Սարկոզին խոստանում է՝ Ֆրանսիան չի հանգստանա, մինչև Մեծ Եղեռնի նախաձեռնողների ժառանգները չճանաչեն այդ ոճիրը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 6-7-ին Երևանում իրեն մատուցված ընդունելության համար: Այդ մասին Սարկոզին գրել է Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

«Իմ պետական այցից, նախևառաջ, մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Սարկոզին ընդգծել է նաև, թե երջանիկ է, որ այցն իրեն հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչև իսկ միաձուլվելով նրան: «Նույն կերպ ես պահպանում եմ հուզիչ հիշողությունն այն խանդավառության, որը համակել էր Ֆրանսիայի հրապարակը և որը արտահայտությունն էր պատմության մեջ խորապես արմատավորված և նախորդ դարի փորձություններում կոփված մեր երկու երկրները միավորող այդքան սերտ բարեկամության»,- նշել է Սարկոզին:

Հայաստան կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե Թուրքիան ճանաչի սեփական պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը կհամարեն դա խաղաղության ու հաշտության դրսևորում: Նա նաև նշել է, որ 1915թ. մինչ 2011թ. Թուրքիան բավականաչափ ժամանակ ուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա:

19  07.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մեկնեց Հայաստանից
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---