ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը Կոնգրեսի անդամների հետ Վաշինգթոնում հանդիպման ժամանակ ներկայացրել է «Ամերիկյան կառավարական օգնությունը Հայաստանին» ինտերնետային էջը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, www.usa.am/assistance ինտերնետային էջում տեղեկատվություն է ներկայացված Հայաստանին ամերիկյան օգնության ծավալների մասին, նկարագրվում են տնտեսության տարբեր ոլորտներում եւ երկրի մարզերում իրականացվող ծրագրերը: «Էջում ներկայացված տեղեկությունները վկայում են այն կարեւորության մասին, որն ամերիկյան վարչակազմը տալիս է Հայաստանի հետ համագործակցությանը», - հայտարարել է Ջոն Օրդուէյը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---