ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Վաշինգթոնում ավարտվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանում տնտեսական բարեփոխումներին ԱՄՆ աջակցության, կաշառակերության դեմ պայքարի, միջազգային առեւտրի եւ էներգետիկայի հարցերին: Հանձնաժողովի անդամներն ընդունել են երկկողմ տնտեսական համագործակցության ոլորտում մոտ ապագայում նախատեսվող գործողությունների պլանը: Խմբի հաջորդ հանդիպումը կկայանա 2004 թվականին Երեւանում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---