ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ՊԱԿԱՍԻ ՄԵՋ»

PanARMENIAN.Net - Չնայած Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ-ի կողմից ցուցաբերված զգալի աջակցությանը, 2003 թվականին Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին` անկողմնակալության եւ թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ քաղաքական կամքի ակնհայտ պակասի պատճառով: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, ասվում է ԵԽ եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարներ Վալտեր Շվիմերի եւ Յան Կուբիշի, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Նիկոլաե Դուդեուի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Յաափ դե Հուպ Շեֆֆերի կողմից Քիշնեւոմ ընդունված Համատեղ հռչակագրում: Հռչակագրի հեղինակները հայտարարել են Հարավային Կովկասում ժողովրդավարական բարեփոխումների հապաղման մասին: Եվրոպական կառույցների ղեկավարները հայտարարել են, որ չկարգավորված հակամարտությունները Հարավային Կովկասում դժվարեցնում են ժողովրդավարական բարեփոխումների, տարածաշրջանային համագործակցության եւ Եվրոպային հետագա ինտեգրման գործընթացները: Հռչակագրի հեղինակները հույս են հայտնել, որ երեք երկրներում կայացած ընտրություններից հետո նոր հնարավորություններ կստեղծվեն հակամարտությունների երկարաժամկետ լուծումներ գտնելու համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---