ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՆ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Մեկ ամիս առաջ սկիզբ առած լարվածությունը շվեյացարա-թուրքական հարաբերություններում, կապված Վո կանտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, շարունակում է խորանալ: Օրերս ի հայտ են եկել նոր մանրամասներ Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի Թուրքիա այցը Անկարայի կողմից չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Եվրոպայի հայկական համագումարը (ԵՀՀ), ցանկանալով մեղմել իր համար ստեղծված անբարենպաստ իրավիճակը Եվրամիության կազմում ընդգրկվելու ձգտման լույսի ներքո, թուրքական իշխանությունները Շվեյցարիայի արդարադատության նախարարության վերլուծական ծառայություն են ներկայացրել մի նոտա, որը պարզաբանում է Միշելին Քալմի-Ռեյի այցի կասեցման «իրական» պատճառները: Փաստաթղթում մասնավորապես ասվում էր նախարարի կապերի մասին մի կազմակերպության հետ, որի գործունեությունը Թուրքիայում արգելված է, ինչպես նաեւ նշվում է նրա «չափազանց սիրալիր» վերաբերմունքը քուրդ փոքրամասնությանը: ԵՀՀ-ի կարծիքով, այդ փաստը երեւան է հանել Անկարայի մի շարք անվայելուչ գործողությունները Բեռնի հանդեպ, ինչպիսիք են թուրքական հատուկ ծառայությունների ակտիվ գործունեությունը Շվեյցարիայի տարածքում եւ այդ երկրի պաշտոնական անձանց լրտեսումը: Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Շվեյցարիայի հարաբերությունները երկար ժամանակ հեղհեղուկ էին, ինչը պայմանավորված էր Բեռնում քուրդ ակտիվիստի սպանությամբ թուրք դիվանագետի կողմից` Թուրքիայի դեսպանատան մոտ կազմակերպած ցույցի ժամանակ: Երկխոսությունը Բեռնի եւ Անկարայի միջեւ վեսկսվել է միայն 2000 թվականին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---