ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԻՆ, ՈՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ԽՄԲԱԳՐԻՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ եւ ԶԼՄ-ներ հանդես են եկել ի պաշտպանություն պոլսահայ «Ակոս» շաբաթաթերթի, որի հասցեին սպառնալիքներ են հնչում ծայրահեղական շրջանակներից` կապված Թուրքիայի ազգային հերոսուհի Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին հրապարակման հետ: Մասնավորապես, թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին ծայրահեղականները սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Նախօրեին «Ակոսի» խմբագրություն այցելած Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության, «Մեսոպոտամիա» հասարակական միության, իրավապաշտպան կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել կատարվածի կապակցությամբ: «Հրանտ Դինքը նապատակ չունի թշնամանք սերմանել հայերի եւ թուրքերի միջեւ, այլ հակառակը, բարեկամության կոչ է անում», ասված է տարածված հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ վերջերս մի շարք եվրոպական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ինչպես նաեւ «Ակոսի» վարկածով, Թուրքական պետության հիմնադիր Աթաթուրքի կողմից որդեգրած, առաջին թրքուհի` ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենի հարազատ հայրը եղել է հայ, որին սպանել են Հայոց ցեղասպանության ժամանակ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---