ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար 4 մայիսի 2024 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600,000 դոլար կաշառք ստանալու համար։ Այդ մասին ասվում է Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացության մեջ։ Դրանում նշվում է, որ նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը՝ Իմելդա Կուելարը։ Դատարանի մեղադրական եզրակացության համաձայն՝ ամերիկացի օրենսդիրը գումարները ստացել է 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի նոյեմբեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունից, որը փոխանցումն իրականացրել է մեքսիկական բանկի միջոցով, հայտնում է «Ազատությունը»։ «Ադրբեջանական նավթագազային ընկերության վճարած գումարների դիմաց կոնգրեսական Կուելյարը, ենթադրաբար, համաձայնել է օգտագործել իր պաշտոնը հօգուտ Ադրբեջանի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա ազդելու համար», - հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Կոնգրեսականին և նրա կնոջը մասնավորապես մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում: Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ զույգը մայիսի 3–ին առաջին անգամ ներկայացել է դատարան, որոշում է կայացվել 100,000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրանց։ Կոնգրեսականը հայտարարությամբ պնդել է՝ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր կինը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |