1

Անտոնիա Արսլան.

Կարծում եմ, գրականությունն օգնում է Եղեռնը ճանաչելի դարձնելու գործում

26 ապրիլի 2012
Անտոնիա Արսլան
PanARMENIAN.Net ի զրուցակիցն է հայտնի իտալահայ գրող, ակադեմիկոս Անտոնիա Արսլանը, ում 2004 թ-ին համաշխարհային հռչակ բերեց «Արտույտների ագարակը» վեպը: Գիրքը 2007 թ-ին ոգեշնչեց Տավիանի եղբայրներին, ովքեր նկարահանեցին համանուն ֆիլմը: Արսլանն այս օրերին հատուկ եկել է Հայաստան, որպեսզի մասնակցի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայերեն թարգմանված իր 2 գրքերի շնորհանդեսին:

Ալիզե Օսվալդ և Քսավիե Միշել.

Aliose խումբն ուրախ է, որ իր երգարվեստով նպաստում է աշխարհում ֆրանսերեն լեզվի տարածմանը

24 մարտի 2012
Ալիզե Օսվալդ և Քսավիե Միշել
Այս օրերին Հայաստանում համերգներով հանդես է գալիս Շվեյցարիայից ժամանած Aliose խումբը: Եվրոպայում հայտնի և սիրված խումբը Հայաստանում ելույթ է ունենում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, որը շվեյցարական կողմի ներդրումն է: Համերգի կազմակերպիչն է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համատեղ: Խումբը ստեղծվել է 5 տարի առաջ, որը եղել է սկզբում դուետ, այնուհետև համալրվել է նոր անդամներով: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց խմբի անդամներ Ալիզե Օսվալդի և Քսավիե Միշելի հետ:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:

Էդուարդ Նազարով.

Մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին

31 հոկտեմբերի 2009
Էդուարդ Նազարով
Ռեժիսոր, դերասան, անիմատոր. բոլոր այս թվարկումները անտեղի են, երբ խոսքը գնում է «Վինի-Թուխը» (1969), «Վինի-Թուխը հյուր է գնում» (1971), «Վինի-Թուխը եւ հոգսերի օրը» (1972) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովի մասին, որը հյուրընկալվել էր Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երեխաների եւ մեծահասակների մուլտֆիլմի սիրված հերոսի ստեղծողի հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ այս մուլտֆիլմերի հերոսները ինչ-որ բանով հիշեցնում են հեղինակին: Ցավոք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխ» -ը այլեւս չի հրատարակվում Է.Նազարովի պատկերազարդմամբ :

Հարություն Խաչատրյան.

Հեշտ է ֆիլմեր նկարահանել «փայլուն» կյանքի մասին եւ շատ հեշտ է գովաբանել այն

13 մարտի 2009
Հարություն Խաչատրյան
Հունվարի ավարտին Ռոտերդամում տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի «Սահման» նոր փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Իր աշխատանքը ներկայացնելուց բացի, Խաչատրյանը Ռոտերդամում էր գտնվում նաեւ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կիոնփառատոնի տնօրեն: Նա հուշագիր է ստորագրել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի կազմակերպիիչների հետ երկու փառատոների համագործակցության վերաբերյալ: Ապագայի իր ծրագրերը եւ ֆիլմի պրեմիերայից ստացած իր տպավորությունները Հարություն Խաչատրյանը կիսել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ:

Վենիամին Սմեխով.

Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է

3 դեկտեմբերի 2007
Վենիամին Սմեխով
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:
1