Բերնար Խուրի.

Նոր շինությունները փորձում են փոխանցել հների ճարտարապետական ոգին, բայց ինքնություն չկա

24 մարտի 2016
Բերնար Խուրի
Լիբանանցի հայտնի ճարտարապետ Բերնար Խուրին Երևանում էր: Նա հայտնի է իր մոդեռն ճարտարապետական լուծումներով, նորարական և ոչ ստանդարտ մոտեցումով, որոնց համար բազմիցս արժանացել է «ճարտարապետության ապստամբ» (the bad boy of architecture) բնութագրին: Բերնարի աշխատանքներին կարելի է հանդիպել ամբողջ աշխարհում՝ Դուբայում, Իտալիայում, Բեյրութում, Մեխիկոյում, Քուվեյթում, Վենետիկում, Նյու Յորքում և այլուր: Հայաստանն ունի Խուրիի վարպետության իր սեփական օրինակը՝ ճարտարապետը Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներքին դիզայնի և հրապարակի՝ Թումո պլազայի հեղինակն է:

Վազգեն Բրուտյան.

«Շունչ»-ի կոլաժներն արտացոլում են տեղի, տարածության ու ժամանակի շերտերը

24 նոյեմբերի 2015
Վազգեն Բրուտյան
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 8-ից գործում է «Շունչ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ամերիկահայ արվեստագետ, ճարտարապետ ու դիզայներ Վազգեն Բրուտյանի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի իր 40 ուսանողի խմբակային մեծածավալ նախագիծը: Այն իրենից ներկայացնում է նոր տեխնոլոգիաների և ձեռքի աշախատանքի համադրության արդյունքում ստեղծած 125 ֆոտոկոլաժ՝ կազմված 4 հիմնական հատվածից՝ «Երկրաշունչ և երկնաշունչ», «Հոգենորոգ շունչ», «Նոր լույսի ներքո» և «Ոգեշնչում»: Նախագծի հեղինակ Վազգեն Բրուտյանը պատմում է ցուցահանդեսի գաղափարի և աշխատանքների ստեղծման մասին։

Տիգրան Ձիթողցյան.

Նյու Յորքում ուժ էր տալիս միտքը, որ եթե չստացվի էլ, չեմ փոշմանի, որ չեմ փորձել անել ամեն ինչ

9 սեպտեմբերի 2015
Տիգրան Ձիթողցյան
Դեռ հունիսից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրվում է նյույորքաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքից 6 աշխատանք, որոնք նկարիչը հենց Նյու Յորքից է բերել ցուցադրության: Ձիթողցյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի գեղարվեստի ակադեմիան, որից հետո կրթությունը շարունակել Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում: Ավելի ուշ նկարիչը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ էլ մինչև օրս ապրում է: PanARMENIAN.Net-ը զրուցել է նկարչի հետ իր անցած ուղու, «Հայելիներ» շարքի ու Նյու Յորքի մասին, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրան:

The Bambir.

Սաղ գողական կերթան, բայց մեկ էլ տեսար «Քյավառից մի տիպըմ» եկավ՝ բոլորիս «չանեն» ընկավ վար

22 մայիսի 2015
The Bambir
The Bambir-ը նոր ալբոմ է ձայնագրել, որից մի քանի երգ արդեն հասանելի է համացանցում: PAN-ին պատմել են, որ ամբողջությամբ հայերեն ու ֆոլկ ալբոմ ձայնագրելու միտք ունեն: Մտածում են, որ ռոք երաժշտությունը հիմա ճգնաժամի մեջ է, Հայաստանում էլ ջահելները կայծ ու խելառություն չունեն, «սաղ գողական կերթան», բայց չես իմանա, մեկ էլ տեսար «Քյավառից մի տիպըմ» եկավ, բոլորիս «չանեն» ընկավ վար:

System Of A Down.

Միակ ուժը, որ կարող է ինչ-որ բան փոխել, մենք ենք

24 ապրիլի 2015
System Of A Down
Ապրիլի 23-ի երեկոյան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ System Of A Down խմբի Wake Up The Souls համերգային շրջագայության երկար սպասված երևանյան համերգը, որը դեռ երկար կմնա անգերազանցելի թե իր մասշտաբներով, թե ներկաների թվով և թե ամենակուլ էներգետիկայով:

Տիգրան Համասյան.

Եթե աստվածացնենք Կոմիտասի աշխատանքն ու նորը չստեղծենք, այդ երաժշտությունն ուղղակի կմեռնի

19 մարտի 2015
Տիգրան Համասյան
Մարտի 24-ին երևանյան պրեմիերայով կմեկնարկի Տիգրան Համասյանի նոր՝ «Լոյս ի Լուսոյ» նախագիծը՝ 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունը նախատեսված դաշնամուրի և երգչախմբի համար։ Երգչախմբի հատվածը կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Դրանից հետո Տիգրանը կմեկնի համաշխարհային շրջագայության՝ 100 եկեղեցում հնչեցնելու հայկական հոգևոր երաժշտության իր նոր մշակումները։ PanARMENIAN.Net-ը զրուցել է դաշնակահարի հետ՝ պարզելու ձայնասկավառակի մասին մանրամասները։

Ֆաթիհ Աքին.

Ցանկանալ բավարարել միանգամից բոլորին սխալ է, բայց ես փորձել եմ

16 մարտի 2015
Ֆաթիհ Աքին
Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ դստրերը, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում որոնել նրանց՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Փետրվարի վերջին «Սպի»-ն մեծ էկրան բարձրացավ նաև Երևանում:

Մարինա Դոմաշենկո, Մայու Կիշիմա.

Խաչատրյանի երաժշտությունը՝ ռուսական ու ճապոնական պրիզմաներով

6 դեկտեմբերի 2014
Մարինա Դոմաշենկո, Մայու Կիշիմա
Դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին համաշխարհային ճանաչում վայելող մեցցո-սոպրանո Մարինա Դոմաշենկոն Երևանում կատարեց կոմպոզիտորի «Ձոն ցնծությանը», իսկ ջութակահար Մայու Կիշիման՝ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: PanARMENIAN.Net-ը զրուցել է նրանց հետ Խաչատրյանի, փառատոնի, Երևանի և այլնի մասին:

Ալեքսանդր Սլյադնև.

Հայաստանում մեկ օրից հետո սկսում ես հավատալ՝ աշխարհի ամենալավ բաներն այստեղ են ստեղծել

3 դեկտեմբերի 2014
Ալեքսանդր Սլյադնև
Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, որին The British Journal of Photography-ն դասել էր իր ոլորտում 100 լավագույնների շարքին, Food Adventures-ի հիմնադիր Աննա Մազմանյանի հրավերով մեր երկրում էր՝ հայ շեֆ-խոհարարներին ու նրանց ամենահամեղ ուտեստները և բաղադրատոմսերն իր Food & Chef նախագծում ներառելու համար: Նպատակը սոցցանցերի միջոցով աշխարհում հայկական խոհանոցը պրոպագանդելն է, որպեսզի Հայաստանը ճանաչեն նաև որպես գաստրոնոմիական երկիր:

Պյոտր Լովիգին.

Բլոգումս գրում եմ այն, ինչի մասին լավ գիտեմ՝ իմ կյանքի

1 դեկտեմբերի 2014
Պյոտր Լովիգին
Մասնագիտությամբ ճարտարապետ, նախասիրությամբ լուսանկարիչ Պյոտր Լովիգինի բլոգը LiveJournal-ի աշխարհում շատերին է հայտնի: Իր բլոգային աշխարհը Լովիգինը կոչում է Costarica-soul, իսկ պատմում այնտեղ այն մասին, ինչից ամենալավն է հասկանում՝ իր կյանքի: PAN-ը զրուցել է լուսանկարչի հետ ու պարզել, թե ինչու է նա հատուկ ուշադրություն դարձնում իր բլոգի ձևավորմանը, որ երկրներն է հավանում ու ինչու, և ինչ են նշանակում միանգամից աչքի ընկնող նրա բազմաթիվ մատանիները:
---