Երևանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք 23 ապրիլի 2012 - 01:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք: Ներկաներին առաջինը ողջունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունեցան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան անձիք: Ելույթ ունեան նաև Երևանի և Բուենոս Այրեսի քաղաքապետերը: Ելույթների ընթացքում Մատենադարանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխարհի գործող19 այբուբենների տառերից հավաքեց խորհրդանշական «Ամրագրիր քո ապագան» մետաղական քանդակը, որը դեպի վեր քայլող մարդ է, ով գնում է դեպի ապագա: Միջոցառմանը ելույթ ունեցան արգենտինյան տանգոյի վարպետներ և 2013 թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք Բանգկոկից ժամանած ազգագրական համույթը, Հայաստանի պարի պետական համույթը: Միջոցառումը եզրափակվեց եռաչափ գրաֆիկայով պատրաստված ներկայացմամբ և շքեղ հրավառությամբ: Երևանն այդ պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |