ArLeAM-ը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարին

ArLeAM-ը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարին

PanARMENIAN.Net - ArLeAM ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը դարձել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարակիցը, և հավատալով տաղանդի ուժին, 38.9 միլիոն դրամի չափով ներդրում է կատարել Հայաստանի մշակութային ապագայի համար:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն օգնում է բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներին:

Հիմնադրամի առաքելության մաս է կազմում հայ մշակույթի ներուժի համախմբումը Հայաստանի և սփյուռքի հայ մշակութային, կրթական հաստատությունների և անհատների միջև:

Այսօրինակ աջակցությունների շնորհիվ իրականացվող ծրագրերի շրջանակներում շատ տաղանդավոր երեխաների միջազգային բեմերում գրանցած հաջողությունները երկարատև համագործակցության ճանապարհ կհարթեն աշխարհին ներկայացնելով Հայաստանի մշակութային հարստությունը:

Նշվում է, որ բարեգործությունը կարող է մեծ ներդրում ունենալ, եթե այն ուղղված է ապագային՝ հնարավորություն տալով երազել սահմաններից դուրս։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---