Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի![]() 14 ապրիլի 2023 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից: Կողմերը նկատել են, որ երկու քաղաքի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են՝ քաղաքաշինական կարևոր այս նախագծին կյանք տալու համար: Առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին: Նախաձեռնության նպատակն է, պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը: Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերով: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով` «կոնդ» նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Կոնդում է գտնվում 15-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից: Թաղամասում կա նաև հին պարսկական մզկիթ:2006 թվականին կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք: ![]() ![]() Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |