12345...

Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը».

Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix

16 սեպտեմբերի 2020
Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը»
2018-ին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա բացումն անելուց, Սոֆյա ռոբոտին նկարելուց, Netflix-ի հետ պայմանագիր կնքելուց և աշխարհի ամենահայտնի ցուցասրահներում ներկայանալուց առաջ համադրող Աննա Խաչատրյանը սովորել, ապրել ու աշխատել է Երևանում։

Մայր Ամենածինն ու չեղած աշխարհի այլ զավակները.

Հայ իլյուստրատորը՝ իր միստիկ կերպարների ու թվային արվեստի մասին

12 օգոստոսի 2020
Մայր Ամենածինն ու չեղած աշխարհի այլ զավակները
Միֆական ու միստիկ, բազմաշերտ ու դետալային․ երիտասարդ իլյուստրատոր Վիքեթ Հովհաննիսյանի աշխատանքներում աշխարհն այլ է, ինքը՝ այլ աշխարհում։

«Օտրի տրիո».

Անսամբլի եզակի կազմի, երաժշտության շուրջ միֆերի և փողի մասին

31 հուլիսի 2020
«Օտրի տրիո»
Ալտ, ջութակ, ֆլեյտա․ նման գործիքների համադրությամբ աշխարհում գործող եզակի անսամբլը՝ հայկական «Օտրի Տրիոն», արդեն 4 տարեկան է։ Ասում են՝ երաժիշտների մոտ սիրո արտահայտչամիջոցներից նրբագույնն իրար հետ նվագելու առաջարկն է։ Աղջիկները տարիներ շարունակ միասին նվագել են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում։ Մի օր նրանցից մեկի առաջարկով նվագել են միասին, և այնքան են հավանել, որ տրիո են դարձել:

Ռուբեն Բաբայանը՝ աշխատասիրության իր «պատվաստանյութերի» մասին.

Ամենամեծ մրցանակը կայֆն է

29 մայիսի 2020
Ռուբեն Բաբայանը՝ աշխատասիրության իր «պատվաստանյութերի» մասին
Մարտից սկսված և դեռ անհայտ ժամանակով մեր կողքին տեղավորված կորոնավիրուսի համավարակն ու դրանից բխող սահմանափակումները մի քիչ էլ ջլատում են աշխատելու ցանկությունը․ դառնում ենք կոնտակտավոր՝ ծուլությանը, և աշխատասիրության հետ սոցիալական հեռավորություն պահում։

Ջո Աբերկրոմբի.

Հերոսությունն ու չարագործությունը հաճախ ընդամենը տեսանկյան հարց են

26 մայիսի 2020
Ջո Աբերկրոմբի
Նախորդ մի քանի տարվա ընթացքում «Գահերի խաղի» շնորհիվ հայտնաբերեցինք պատմական նմանություններով ու քաղաքական ինտրիգներով լի ֆենթեզիի ժանրը և սկսեցինք փնտրել ստեղծագործություններ, որոնք Ջորջ Մարտինի տված էմոցիաներին մոտ զգացմունքներ կպարգևեին։ Արդյունքում բացահայտեցինք բրիտանացի գրող Ջո Աբերկրոմբիին ու հասկացանք, որ համեմատելու շատ քիչ եզրեր կան․ ինքնուրույն, հասուն ու շքեղ գրող, փայլուն ինտրիգներ, սև հումոր ու անկանխատեսելի ֆենթեզի։ Աբերկրոմբին գրել է 3 վեպ «Փշրված ծովի» աշխարհում, իսկ իր հիմնական՝ «Առաջին օրենքի» աշխարհում պատրաստ է առաջին ավարտուն եռագրությունը, 3 առանձին վեպ, երկրորդ եռագրության առաջին հատորն ու բազմաթիվ պատմվածքներ։ PanARMENIAN.Net-ը զրուցել է գրողի հետ նոր գրքի ու ապագա պլանների, հնարավոր էկրանավորման, ոգեշնչման աղբյուրների մասին և ոչ միայն։

Վահագն Հայրապետյան.

Ջազը «մենքի» արվեստն է

7 փետրվարի 2020
Վահագն Հայրապետյան
Փետրվարի 9-ին հայտնի ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանն իր առաջին մենահամերգը կտա: Երեկոյի ընթացքում, որը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում, կհնչեն նրա ջազային ինքնատիպ մշակմամբ ինչպես հայ և արտասահմանյան կոմպոզիտորների, այնպես էլ տեղում ստեղծվող նոր ստեղծագործություններ:

Ֆրանսահայ ռեժիսոր.

Արցախի մասին ֆիլմով ուզում եմ ճանաչելի դարձնել «ուրվական երկրի անդեմ և անձայն մարդկանց»

20 սեպտեմբերի 2018
Ֆրանսահայ ռեժիսոր
15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրում ստացավ ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը, որը ճանաչվեց լավագույն սփյուռքահայ կինոգործիչ: Ռեժիսորը փառատոնին էր ներկայացրել իր վերջին ֆիլմը՝ «Մենք ենք մեր սարերը» (2017), որը պատմում է Արցախի մասին:

Երգչուհին Հավանայից.

Հայաստանում Կուբայից հեշտ է, այստեղ գոնե կարելի է բողոքել

29 հունվարի 2018
Երգչուհին Հավանայից
Մեր հայրենակիցները հաճախ են մեկնում երկրից՝ օտարության մեջ աշխատանք փնտրելու և գումար վաստակելու: Ընդունված է համարել, որ մեզ մոտ օտարերկրացիները հազվադեպ են ժամանում աշխատելու նպատակով: Բայց վերջին տարիներին Հայաստանում, կարծես, շատացել են աշխատանքային ներգաղթյալները:

Կիթառահար Խորեն Միքայելյան.

Բացել ենք երաժշտական դպրոց 5-95 տարեկան երեխաների համար

14 նոյեմբերի 2017
Կիթառահար Խորեն Միքայելյան
Վերջին տարիներին ռոքը Հայաստանում, կարծես, առաջընթաց է ապրում: Սակայն զարգացման ուղին այդքան էլ դյուրին չէ. թե՛ ռոք երաժիշտները, թե՛ նրանց լսարանը ստիպված են մի շարք դժվարություններ հաղթահարել՝ ռեսուրսների սղությունից մինչև աշխարհայացք:

Յաննիս Սիմոնիդեսը՝ Հայաստանում.

Կյանքում ամենահետաքրքիրը հարցերն են, ոչ թե պատասխանները

24 հոկտեմբերի 2017
Յաննիս Սիմոնիդեսը՝ Հայաստանում
«Էմմիի» մրցանակակիր, հայտնի հույն դերասան և ռեժիսոր Յաննիս Սիմոնիդեսը վերջերս Երևան էր ժամանել՝ հոկտեմբերի 20-ին և 21-ին «Սոկրատեսն այսօր» մոնոներկայացումը հայ հանդիսատեսին ներկայացնելու համար։ «Սոկրատեսն այսօրը» անտիկ հույն փիլիսոփա Պլատոնի «Սոկրատեսի պաշտպանականը» պիեսի թատերականացումն է, որտեղ Սիմոնիդեսը բոկոտն շրջում է բեմում և դահլիճում, հաղորդակցվում հանդիսատեսի հետ, խոսում սոկրատյան արժեհամակարգի, արդարության, սիրո և մահկանացու լինելու մասին։
12345...