«Ոսկե ծիրան» փառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS-ի կողմից 1 հոկտեմբերի 2010 - 14:15 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» փառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS-ի կողմից` «FICTS PLATE D’HONNER 2010»: FICTS-ը կինոյի, հեռուսատատեսության և սպորտի միջազգային դաշնությունն է, որը միավորում է 103 երկրներ և հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժղովի անդամ «Մշակույթի և օլիմպիական կրթության ոլորտում»: Այս պատվավոր մրցանակը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոթփառատոնին կհանձնվի 28-րդ «Միլանի միջազգային FICTS փառատոնի» ընթացքում, որը միջազգային միջոցառում է` նվիրված կինոյին, հեռուստատեսությանը և սպորտային մշակույթին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Պալացցո Ջուլեկոնսուլտիում աշխարհի մի շարք հեռուստատեսությունների և կարևորագույն թերթերի ներկայացուցիչների ներկայությամբ: «Ժամանակին այս մրցանակին արժանացել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, դերասան Ռոբերտ Ռեդֆորդը, ֆուտբոլիստ Պելեն: Ուստի մեզ համար մեծ պատիվ է մրցանակ ստանալը, որը բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը ողջ աշխարհում»,- հաղորդել է «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Փառատոնի նախագահն է պրոֆեսոր Ֆրանկո Ասկանին, և այն միավորում է 103 երկրներ: FICTS-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է: Այս տարի փառատոնում նախատեսվում է ներկայացնել 103 նախագծեր, անցկացնել 6 հանդիպումներ, 2 ցուցահանդես և հանձնել 30 պարգև տարբեր ոլորտներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» |