Disney Plus-ը հրաժարվել է «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից 2 օգոստոսի 2023 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Disney Plus-ը որոշել է հրաժարվել «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից, որը պատմում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պահանջել էր Disney-ից չեղարկել ռազմական հանցագործի, բռնապետի և մարդասպանի մասին պատմող սերիալի ցուցադրությունը։ Թուրքիայի 100-ամյակին նվիրված սերիալը կվերածվի գեղարվեստական ֆիլմի և կցուցադրվի բացառապես թուրքական կինոթատրոններում։ Ավելի վաղ Disney-ը հայտարարել էր, որ 6 էպիզոդից բաղկացած սերալի ցուցադրումը կմեկնարկի հոկտեմբերի 29-ից։ Սերիալի վրա ծախսվել է 8 մլն դոլար։ Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, թե Disney ընկերությունը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը։ Նա հավելել է, որ հայկական լոբբիի նպատակն է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |