1

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՆ

23 նոյեմբերի 2001 - 23:33 AMT  08:43 GMT
Թուրքական կողմը ներկայացնող 4 անդամներին միացել է եւս երկուսը: Դա Ամերիկյան թուրքերի ասոցիացիայի համագումարի ու Ամերիկայի թուրքական կազմակերպությունների ֆեդերացիայի ղեկավարներն են:

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ

23 նոյեմբերի 2001 - 23:30 AMT  08:43 GMT
Ադրբեւանի մաքսային կոմիտեի նախագահ Սալիմ Մուսլյումովը հաստատել է, որ Բաքվի շուկաներ առաքվում են հայկական արտադրության ապրանքներ:

ՎԵՐԱՑՎԱԾ ԵՆ ՁՆԱՀՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

23 նոյեմբերի 2001 - 23:25 AMT  08:43 GMT
Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Սյունիքի ու Արագածոտնի մարզերի մայրուղիների առանձին հատվածներում տասնյակ ավտոմեքենաներ մնացել էին ձյան մեջ:

ԵՐԵՎԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՆՏՈՆԻՈ ՎԻՎԱԼԴԻԻ «ՏԻԳՐԱՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

23 նոյեմբերի 2001 - 23:25 AMT  08:43 GMT
Մեծ հայ թագավոր Տիգրան Երկրորդին իրենց ստեղծագործություններն են նվիրել 19 կոմպոզիտորներ, որոնց թվում են Սկարլատին, Հենդելը, Գլյուկը եւ ուրիշները:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԱՆՑԵԼ Է ՇԱՏ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

23 նոյեմբերի 2001 - 23:23 AMT  08:43 GMT
Հանձնաժողովի անդամ Ահդրանիկ Միհրանյանի խոսքերով` Թուրքիայի ներկայացուցիչները բավականին կտրուկ հայտարարություններով հանդես են եկել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող արշավի վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՐ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑՈՒՅԹ

23 նոյեմբերի 2001 - 23:22 AMT  08:43 GMT
Թղթադրամի չափսը կկազմի 150x72 մմ: Լավագույն դիզայնի հեղինակը կստանա 100 000 դրամ մրցանակ:

ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

23 նոյեմբերի 2001 - 23:22 AMT  08:43 GMT
Փաստաթուղթը կոչված է աջակցել առեւտրային, գործարար ու մշակութային կապերի զարգացմանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ԼՈՒԿՈՅԼ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

23 նոյեմբերի 2001 - 23:20 AMT  08:43 GMT
Ինչպես հայտնի է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեն հանդես է եկել Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարությունում ռուսական ընկերությունների մասնակցությունը արգելելու նախաձեռնությամբ:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  08:43 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---