ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Գրեյ Դեյվիսն ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Գլենդեյլում ստորագրել են Կալիֆորնիայի ու Հայաստանի միջեւ փոխըմբռնման մասին արձանագրություն: Փաստաթուղթը կոչված է աջակցել առեւտրային, գործարար ու մշակութային կապերի զարգացմանը: Արձանագրության ստորագրման արարողությանը ներկա էր ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը: Հիշեցնենք, որ արձանագրության նախագծի մշակման աշխատանքները սկսվել էին դեռեւս ամռանը: Օգոստոսին կայացած Երեւան այցի ընթացքում Կալիֆորնիայի խորհրդարանի պատվիրակության անդամները արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ քննարկել էին այդ փաստաթղթի դրույթները, ինչպես նաեւ Լոս Անժելեսում Հայաստանի առեւտրային ներկայացուցչության բացման հարցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---