1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

14 հունվարի 2003 - 22:30 AMT  17:02 GMT
Ինչպես այսօր նա հայտարարել է լրագրողներին, եթե Հայաստանում անցկացվեն արդար եւ թափանցիկ ընտրություններ, ապա նա հույս ունի հավաքել ընտրողների ձայների 80 տոկոսը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՒԻՆԱՆԱ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ

14 հունվարի 2003 - 21:51 AMT  17:02 GMT
Հունվարի 16-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Քոենը, որի նստավայրը գտնվում է Թբիլիսիում:

ՍԱՐԳԻՍ ԱՍԱԴՈՒՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ

14 հունվարի 2003 - 21:48 AMT  17:02 GMT
Կանադայի խորհրդարանի հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ, արտաքին գործերի եւ առեւտրի հարցերով խորհրդարանական կոմիտեի ավագ անդամ Սարգիս Ասադուրյանը` Կանադայի վարչապետի հրամանով նշանակվել է քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով նախարար Դենիս Քոդերի խորհրդարանական քարտուղար:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

14 հունվարի 2003 - 21:47 AMT  17:02 GMT
Հունվարի 23-ին Սթրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի ներկայացուցիչների կոմիտեի ընդլայնված բյուրոյի հատուկ նիստը` նվիրված Եվրախորհրդին անդամակցելիս ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների քննարկմանը:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԽԻՍՏ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ԵՂԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ՀՔՎ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ

14 հունվարի 2003 - 19:31 AMT  17:02 GMT
Այդ ոլորտում խորհրդարանի կողմից ընդունված օրենքները միայն արտաքնապես են համապատասխանում եվրոպական չափանիշներին, իսկ իրականում նպատակաուղղված են կառավարող ընտրախավի շահերի ապահովմանը, ընդգծել է իրավապաշտպան Արզու Աբդուլաեւան:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԸՆԴՀԱՏՎԵԼ

14 հունվարի 2003 - 19:30 AMT  17:02 GMT
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը:

ՄԱՐՏԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԻ» ԱՅՑԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ

14 հունվարի 2003 - 18:15 AMT  17:02 GMT
«Եռյակի» կազմում ընդգրկվում են Եվրամիությունում անցյալում, ներկայում եւ ապագայում նախագահ-երկրների ներկայացուցիչները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

14 հունվարի 2003 - 18:13 AMT  17:02 GMT
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՏՈՆԵՆ ՀԱՅՏՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

14 հունվարի 2003 - 18:11 AMT  17:02 GMT
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվեն Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը:

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ՉԿԱՆ

10 հունվարի 2003 - 04:00 AMT  17:02 GMT
Բաքվի քարոզիչների ստահոդ հաստատումներն այն մասին, թե ռազմական օպերացիայի արդյունքում Հայաստանի Տավուշի շրջանի մի քանի գյուղեր անցել են Ադրբեջանի հսկողության տակ, ամենեւին չեն համապատասխանում իրականությանը: Արդեն նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են ստիպված ընդունել, որ տարածված տեղեկությունները սուտ են:
1
---