ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ՉԿԱՆ

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հերքել է ադրբեջանական ուժերի հաջող հարձակման մասին առասպելը:

Բաքվի քարոզիչների ստահոդ հաստատումներն այն մասին, թե ռազմական օպերացիայի արդյունքում Հայաստանի Տավուշի շրջանի մի քանի գյուղեր անցել են Ադրբեջանի հսկողության տակ, ամենեւին չեն համապատասխանում իրականությանը: Արդեն նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են ստիպված ընդունել, որ տարածված տեղեկությունները սուտ են:
PanARMENIAN.Net - Հրադադարի պահպանմանը հետեւող միջազգային կառույցները միանշանակորեն հերքում են Բաքվի լրատվամիջոցների տարածած տեղեկությունները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Բաքվի ANS հեռուստաընկերությունը հաղորդել էր Ղազախի շրջանում «փայլուն իրականացրած հարձակման մասին» տեղեկությունը: Այդ հաղորդագրության մեջ ասվում էր, թե ադրբաջանական բանակը գրավել է վեց գյուղ, որոնց թվում էին երբեմնի Ադրբեջանական ԽՍՀ-ին վարչականորեն պատկանող Աշաղի Ասկիպարի եւ Բագանիս Այրում տարածքները: Բաքվի այլ ԶԼՄ-ներ նույնպես միացել էին այս քարոզարշավին` տարածելով ռազմական հաջող օպերացիայի մասին առասպելը:

Հայկական կողմն անմիջապես հայտարարեց, որ տեղեկությունները զուրկ են բոլոր տեսակի հիմնավորումներից: Սակայն, ենթադրելի է, որ ադրբեջանցիներն ավելի շուտ կհավատան Բաքվում գործող «Ադրբեջանի իրավունքի պաշտպանության կենտրոնի» կամավորներին: Կենտրոնի ներկայացուցիչները եղել են ռազմական դիրքերում եւ համոզվել են, որ իրականում ոչ մի ռազմական օպերացիա տեղի չի ունեցել: Կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հիշատակված գյուղերը չեն հսկվում ադրբեջանական բանակի կողմից:

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ չնայած հայկական եւ ադրբեջանական ուժերի հատման գիծը մնացել է անփոփոխ, այնուամենայնիվ դիրքերը որոշ չափով տեղաշարժվել են, սակայն «Ադրբեջանի պետական սահմանի ներսում»: Տարօրինակ այս ձեւակերպումը պարզաբանելով` փաստաթղթի հեղինակները խոսում են այն բարձրունքների հանդեպ հսկողության մասին, որտեղից հնարավոր է կրակել Ասկիպարա եւ Բաղանիս գյուղերի, ինչպես նաեւ` ավտոճանապարի վրա: Ըստ իրավապաշտպան կենտրոնի փորձագետների, ադրբեջանական զորքերը պարզապես փոխել են դիրքը, անցնելով ռելիեֆի տեսակետից առավել շահավետի, սակայն Հայաստանի սահմանը չեն անցել:

Հատկանշական է, որ Ադրբեջանի պետական կառույցները դիրքի փոփոխման մասին տեղեկությունները չեն հաստատում: Իսկ ԵԱՀԿ-ի կովկասյան գրասենյակը հերքում է հայկական եւ ադրբեջանական ուժերի սահմանային գծում փոփոխությունների մասին տեղեկությունները: ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այս տարածքի մոնիտորինգ է անցկացրել եւ արձանագրել է, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Վերադառնալով նա հայտարարել է, որ սահմանային գիծն անցնում է այն նույն տարածքով, որով եւ անցել է 1991թ.-ից: Այսպիսով, Կասպրշիկը հավաստել է, որ դիրքերի փոփոխության մասին խոսակցությունները պարզապես ստահոդ լուրեր են, որոնք նպատակ ունեն ադրբեջանցիներին համոզել, թե հայկական պաշտպանությունն այնքան էլ ամուր չէ, ինչպիսին կարծում են: Ծանոթ իրադրություն է. փաստարկների բացակայության պայմաններում Բաքվի քարոզիչները ստիպված են հորինել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են

Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---