1

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԽԱՂԱՂ ՋԱՆՔԵՐԸ

9 օգոստոսի 2003 - 00:02 AMT  12:38 GMT
«Իսկ եթե ակնհայտ լինի, որ բոլոր հնարավորությունները սպառվել են, ապա Ադրբեջանը միանգամայն իրավասու է ցանկացած քայլեր ձեռնարկել իր տարածքային ամբողջականության վերականգնման համար», - ասել է կրտսեր Ալիեւը:

ԱՇՆԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍԾՏՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

8 օգոստոսի 2003 - 23:07 AMT  12:38 GMT
Որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) առաջիկա կես տարում նախագահող, Ադրբեջանի մայրաքաղաքում սեպտեմբերի 11-ից 12-ը նախատեսվում է անցկացնել ՍԾՏՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՇՏԱԲՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿՐՃԱՏՈՒՄ

8 օգոստոսի 2003 - 20:24 AMT  12:38 GMT
Կրճատման գործընթացը չի վերաբերվի ռուսական ռազմակայաններին, որոնք տեղաբաշ-խված են Գյումրիում եւ Վրաստանի Բաթումի ու Ախալքալակ քաղաքներում:

ԲԱՔՈՒՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

8 օգոստոսի 2003 - 20:22 AMT  12:38 GMT
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԻԿԵՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ

8 օգոստոսի 2003 - 19:14 AMT  12:38 GMT
Նման ձեւով ընդդիմության ակտիվիստները ցանկանում են իրենց բողոքը հայտնել` «Ադրբեջանի նախագահի որդի Իլհամ Ալիեւին իշխանությունը հանձնելու փորձերին Անկարայի եւ Վաշինգտոնի մասնակցությանը»:

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋՈԶԵՖ ՔՐՈՈՒԼԻՆ

8 օգոստոսի 2003 - 19:13 AMT  12:38 GMT
Երեւանում նա մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՄՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԱՂԲՅՈւՐ

1 օգոստոսի 2003 - 05:00 AMT  12:38 GMT
ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովի այցը Բաքու հերթական առիթը դարձավ Հայաստանին վարկաբեկելու համար: Համագործակցության շրջանակներում ստեղծված հատուկ ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը կրկին անգամ փորձեց պնդել այն, որ «Երեւանից ահաբեկչության վտանգ է սպառնում»: Մինչդեռ ռուս գեներալի այցը կապված էր հենց Ադրբեջանում ահաբեկչության աղբյուրները չեզոքացնելու հետ: Այդ երկրի հատուկ ծառայությունները մինչ օրս պատրաստակամություն չեն ցուցաբերել պայքարելու այդ չարիքի դեմ: Միլնիկովը հաստատեց, որ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ նկատվում են «որոշ անհարմարություններ» եւ «անըմբռնողականություն»
1
---