ԲԱՔՈՒՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 8 օգոստոսի 2003 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն դեմ չէ սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարին` Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բաքուն չի ընդունի «այդ հադիպումը ապարդյուն վիճաբանությունների վերածելը»: «Եթե որոշակի գաղափարներ լինեն, մենք պատրաստ ենք դրանք քննարկել», - ասել է նախարարը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |