
4 դեկտեմբերի 2008 - 20:12 AMT

06:43 GMT
Հարավային Կովկասի երկրները եւս մեկ քայլ են կատարել եվրաինտեգրման ճանապարհին: Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել աջակցելու «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը, որը ենթադրում է առավել սերտ համագործակցություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերով, միայն երկու կողմերի քաղաքական ուժեղ կամքի - նվիրվածության միջոցով Ար-ելյան գործընկերությունը կկարողանա հասնել քաղաքական գործակցության - տնտեսական ինտեգրման իր նպատակներին: Մենք նույնիսկ պետք է ավելի մեծ ներդրում կատարենք մեր կայունության - բարգավաճման գործում: Այն արագորեն կփոխհատուցվի կար-որ քաղաքական - տնտեսական դրական արդյունքների ձեռքբերման միջոցով, ինչպես նա- կայունություն - անվտանգություն կապահովի թե ԵՄ եւ թե մեր արեւելյան գործընկերների համար: