Արեւելյան գործընկերությունը ընդունվել է հետխորհրդային տարածքում ուժերի խախտված հավասարակշռության վերականգնման համար

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես եւ Մոլդովան ու Բելառուսը, դեռեւս վերջնականապես չեն կողմնորոշվել, թե իրենց առաջնությունը դարձնել եվրոպականա ճանապարհով, թե վերջնականպես կողմնորոշվել դեպի ՌԴ

Հարավային Կովկասի երկրները եւս մեկ քայլ են կատարել եվրաինտեգրման ճանապարհին: Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել աջակցելու «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը, որը ենթադրում է առավել սերտ համագործակցություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերով, միայն երկու կողմերի քաղաքական ուժեղ կամքի - նվիրվածության միջոցով Ար-ելյան գործընկերությունը կկարողանա հասնել քաղաքական գործակցության - տնտեսական ինտեգրման իր նպատակներին: Մենք նույնիսկ պետք է ավելի մեծ ներդրում կատարենք մեր կայունության - բարգավաճման գործում: Այն արագորեն կփոխհատուցվի կար-որ քաղաքական - տնտեսական դրական արդյունքների ձեռքբերման միջոցով, ինչպես նա- կայունություն - անվտանգություն կապահովի թե ԵՄ եւ թե մեր արեւելյան գործընկերների համար:

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկն իրենից ներկայացնում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի - Ուկրաինայի հետ ԵՄ հարաբերությունների փոփոխություն: Այս հավակնոտ Գործընկերությունը նախատեսում է քաղաքական ներգրավվածության աստիճանի էական բարձրացում` ներառյալ Գործակցության վերաբերյալ համաձայնագրերի նոր սերունդ, ԵՄ տնտեսության հետ հեռահար ինտեգրում, քաղաքացիների համար ԵՄ տարածքով դյուրին ճանապարհորդելու հնարավորություն, պայմանով, որ անվտանգության բոլոր պահանջները կատարված են, էներգետիկ անվտանգության ընդլայնված միջոցառումներ, որից կօգտվեն շահագրգիռ բոլոր կողմերը, ինչպես նա- լրացուցիչ ֆինանսական օժանդակություն: Ինստիտուտների ստեղծման նոր համապարփակ ծրագրի միջոցով գործընկերների բարեփոխումային ծրագրերի համար ԵՄ առաջարկում է ավելի ինտենսիվ աջակցություն - բազմակողմանի նոր միջոցառումներ, որոնք ընդհանուր խնդիրները հարթելու նպատակով կհամախմբեն գործընկերներին: Նոր Գործընկերությունը ներառում է նոր միջոցառումներ, որոնք միտված են օժանդակելու սոցիալ-տնտեսական զարգացումը 6 երկրներում, ինչպես նա- 5 կար-որ նախաձեռնություններ, որոնք ԵՄ օժանդակության փաստի վերաբերյալ հիմնավոր ապացույց կհանդիսանան:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերով, միայն երկու կողմերի քաղաքական ուժեղ կամքի - նվիրվածության միջոցով Ար-ելյան գործընկերությունը կկարողանա հասնել քաղաքական գործակցության - տնտեսական ինտեգրման իր նպատակներին: Մենք նույնիսկ պետք է ավելի մեծ ներդրում կատարենք մեր կայունության - բարգավաճման գործում: Այն արագորեն կփոխհատուցվի կար-որ քաղաքական - տնտեսական դրական արդյունքների ձեռքբերման միջոցով, ինչպես նա- կայունություն - անվտանգություն կապահովի թե ԵՄ եւ թե մեր արեւելյան գործընկերների համար:

2008թ. oգոստոսից հետո Կովկասի, ինչպես եւ ողջ աշխարհի իրադարձությունները սկսեցին զարգանաալ ավելի արագ տեմպերով եւ «Արեւելյան գործընկերությանը», ընդունվել է հետխորհրդային տարածքում ուժերի խախտված հավասարակշռության վերականգնման համար: Առաջին, հերթին, ինչպես մեզ է թվում, դա ԵՄ ձգտումն է սահմանափակելու Ռուսաստանի ազդեցությունն ուհզորացումը տարածաշրջանում, ինչպես նաեւ ավելի ամուր դիրքորոշում ունենալ Մոսկվայի հետ բանակցություններում: Բրյուսելում ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովից հետո, որն, ինչպես հայտնի է, որ ավարտվեց Վրաստանին եւ Ուկրաինային MAP հատկացնելու մերժումով, տարածաշրջանում Արեւմուտքի դիրքերըը կարող է ավելի խոցելի դառնան: Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես եւ Մոլդովան ու Բելառուսը, դեռեւս վերջնականապես չեն կողմնորոշվել, թե իրենց առաջնությունը դարձնել եվրոպական ճանապարհով, թե վերջնականպես կողմնորոշվել դեպի ՌԴ: Ըստ էության, երկու դեպքերում էլ հետխորհրդային երկրները դատապարտված են հնազանդության, եւ դեռեւս պարզ չէ, թե որ Մեծ եղբայրն է լավը, որը` վատը: Թերեւս, այդ հարցերում լավ կամ վատը փոխարինվում է «նպատակահարմարություն» հասկացողությամբ: Եւ ընտրություն էլ` որպես այդպիսին չկա, ինչպես եւ չկան պարզ հեռանկարներ, թե ինչպես կվերափոխվի գործընկերությունը ԵՄ կամ հենց նույն Ռուսաստանի հետ:

Նախագծով նախատեսված է, որ 2009թ. հունիսին պետք է կայանա Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որպեսզի սկսեն ԵՄ նոր քաղաքականությունը: ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների նիստերը պետք է անցակցվեն ամեն գարնանը, իսկ նախարարական հանդիպումների նախապատրաստման համար «բարձրագույն պաշտոնական անձանց» նիստերը` տարին երկու անգամ: Արեւելյան գործընկերությունը նաեւ նախատեսում է ԵՄ ծախսերի աճ` ի օգնություն արեւելյան գործընկեր երկրներին` մինչեւ 2013թ. երկու անգամ եւ մինչեւ 2020թ. 3,3 անգամ: Ծախսերի աճը կազմելու է 2,1 մլրդ եվրո` առանց 75 մլն. եվրոյի կորուստի հաշվարկի, որը տեղի կունենա անցագրերի արժեքի վերացման արդյունքում: Այդ կազմակերպության շրջանակներում բանակցություններ են ընթանալու անցագրերի վերացման, ազատ առեւտրի գոտիների ներմուծման եւ մարտավարական համաձայնագրերի ստորագրման առնչությամբ: Իրականացվելու են նաեւ ուսանողների փոխանակման, շրջակա միջավայրի պաշտպանության, էներգաապահովման ոչ մեծ նախագծեր:

Ինչպես գրում է The Financial Times-ը, ծրագրի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի մատնանշվի ԵՄ-ի դերը եւ ամրապնդվի քաղաքական եւ տնտեսական կայունությունը տարածաշրջանում, որն ընկած է եվրոպական բլոկի եւ Ռուսաստանի միջեւ, եւ որը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Վրաստան ներխուժելուց հետո անվանել է «արտոնված» ազդեցության ոլորտ:

«Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեկարյանի կարծիքով, Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) երկրների հետ ԵՄ հարաբերությունների ձեւաչափի փոփոխությունը թելադրված է ժամանակով եւ խնդիրներով, որոնց հետ բախվում է հարեւանության ծրագրի իրականացումը: Ինչ վերաբերում է այսպես կոչված «Արեւելյան նախաձեռնությունից» Հայաստանի ունեցած շահին, ապա այն ակնհայտ է: Նախ, Եվրոպայում հասկացել են, որ չի կարելի բոլորին չափել մի արշինով: Երկրորդը, դա նշանակում է նոր ծրագրերի գործողության սկիզբ, տնտեսական համագործակցության ընդլայնում, օգնություն այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի բոլոր մակարդակներում»,- ընդգծել է Բեկարյանը:

Բայց Ադրբեջանում այլ կերպ են մտածում: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզաձեի խոսքերով, ժողովրդավարության իդեալները խորթ են ներկայիս ադրբեջանական կառավարությանը, ուստի այն գործի փոխարեն իմիտացիայով է զբաղվելու: «Իհարկե, կարելի է ակնկալել, որ ինչ-որ օրենքներ կկատարելագործվեն, բայց նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ նրանք չեն աշխատի: «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում առաջարկված ցանկացած միջոցներ` ուղղված Ադրբեջանում ակտիվ քաղաքացիական հասարակություն ստեղծելուն, հանդիպելու են իշխանության կոպիտ դիմադրությանը: Երկրի իշխանությունները չունեն եւ չեն կարող ունենալ Ադրբեջանը ԵՄ անդամ դարձնելու նպատակ»,- գտնում է Ալիզաձեն: Եւ, ըստ էության, նա իրավացի է: Պաշտոնական Բաքուն կրակի պես վախենում է ժողովրդավարությունից, որը թույլ չի տա վախեցնել եւ հիմարեցնել ժողովրդին` շահասիրելով հայերի հանդեպ հաղթանակող պատերազմով: Եւ հետո Ադրբեջանը, ինչպես եւ Հայաստանը, շատ հեռու է ԵՄ անդամությունից: Բայց եթե Հայաստանը թե խոսքով, թե գործով բացարձակապես չի ձգտում Եվրամիություն մտնել` Թուրքիայի օրինակով տեսնելով, թե ինչպիսի դժվարությունների հետ է դա կապված, ապա Ադրբեջանը չգիտես ինչու համոզված է, որ վաղ, թե ուշ նա կդառնա ԵՄ անդամ, եւ հանուն նավթի, որն այդ ժամանակ կսպառվի, Բրյուսելը կփակի իր աչքերը ժողովրդավարության բացարձակ բացակայության վրա: Ճիշտ է, եթե խողովակաշարերը դեռ գործելիս լինեն, ապա հնարավոր կլինի այնքան էլ չճնշել մարդու իրավունքների խախտումների փաստի միջոցով: Բայց դա ապագայի գործ է, եւ, այնուամենայնիվ, Թուրքիայի օրինակը շատ ուսումնառու է: Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը չդարձավ Եվրոպայի անցաթուղթ, որքան էլ որ Անկարան ջանում էր: Եւ դա այն դեպքում, որ Թուրքիայում որոշ բարեփոխումներ են ընթանում` դանդաղ, չկամենալով, բայց ինչ-որ բան արվում է: Իսկ Բաքվում այդ էլ չկա, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին: Եւ կարող է այնպես ստացվել, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանը հանգամանքների բարենպաստ շրջադարձի եւ տարածաշրջանում հավասարակշռության փոփոխման դեպքում ավելի շուտ դառնա ԵՄ անդամ, քան Թուրքիան: Եւ հենց այդ դեպքում «Արեւելյան գործընկերության» ծրագիրը լրացուցիչ խթան կդառնա Մոսկվայի խնամակալությունից հեռանալու համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---