21 փետրվարի 2009 - 16:38 AMT

01:31 GMT
Փետրվարի սկզբին Գլենդեյլի Հանրային Գրադարանի դահլիճում տեղի է ունեցել Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) 2009 թվականի գրական առաջին հանդիպումը: Հանդիպման ժամանակ արձակագիր, խմբագիր Հրանտ Սիմոնյանը 1000 դոլարի նվիրատվություն է արել Կալիֆորնիայի հայ գրողների միությանը: Այդ գումարի կեսը նախատեսվում է բանաստեղծուհի Հրանուշ Արյանցի բանաստեղծությունների հավաքածուի հրատարակման համար: