Ռուս-ադրբեջանական սահմանի սահմանազատումն իսկական ողբերգություն է Ադրբեջանի լեզգիների եւ ավարների համար21 փետրվարի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ռուս-հայկական սահմանի սահմանազատումն իսկական ողբերգություն է Ադրբեջանի բաժանված ժողովրդների` լեզգիների եւ ավարների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուրադ Աբրահամյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի դաղստանցի ժողովուրդների հիմնական խնդիրը ոչ թե հասարակական կյանքի տարբեր ոլորտներում մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումն է, այլ հենց սահմանի խնդիրը, որն արդեն մի քանի տարի է ինչ գնալով բարդանում է: «Բացի այդ, հաճախակի են դարձել այս կամ այն ազգային փոքրամասնության ներկայացուցիչների սպանության դեպքերը ադրբեջանական բանակում: Դա փաստորեն նշանակում է, որ Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը հյուսիսային շրջանների «տարալուծման» քաղաքականությանը զուգահեռ, որտեղ բնակվում են ավարներ ու լեզգիներ, ակտիվորեն բանակ է զինակոչում ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամենավտանգավոր հատվածներում: Արդյունքում` տասնյակ զոհված ավարներ, լեզգիներ եւ թալիշներ վերջին երկու տարում»-ասել է Աբրահամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ լեզգիների դեմ ուղղված ադրբեջանական ուժային կառույցների պատժիչ գործողությունները Ադրբեջանի Քուսարիի ու Խաչմազի շրջաններում 2008թ. օգոստոսից հոկտեմբեր ընկած հատվածում, իրականացվել են Հարավային Օսեթիայի բնակչությանը ռուսական պետության կողմից ցուցադրվող աջակցության ֆոնի վրա: «Միեւնույն ժամանակ, օգնության ձեռք մեկնելով Հարավային Օսեթիայում բնակվող իր քաղաքացիներին, Մոսկվան հանդարտ հետեւում էր, թե ինչպես են ադրբեջանցի ուժայինները հյուսիսային շրջաններում ապօրինի ճանապարհով հաշվեհարդար տեսնում լեզգիների երիտասարդ ակտիվիստների հետ, որոնք, ինչպես օսերը, լոյալ են Մոսկվայի հանդեպ եւ մեծամասամբ ՌԴ քաղաքացիություն ունեն: Ադրբեջանի լեզգիներն ու ավարները,. ինչպես եւ օսերն ու աբխազները ԽՍՀՄ փլուզումից ի վեր պայքարել են Ռուսաստանի հետ վերամիավորվելու համար եւ այդ առումով երկակի չափանիշների կիրառումը չափազանց վտանգավոր է Հյուսիսային Կովկասում Կրեմլի այսօրվա քաղաքականության համար: Դա միանշանակորեն խարխլում է ռուսական պետականության հեղինակությունը եւ ամրապնդում է անջատողական տրամադրությունները Հարավային ու Կենտրոնական Դաղստանի տարածքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |