Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերը. 2014-ի 1-ին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2,9 մլրդ ՀՀ դրամ22 հուլիսի 2014 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի գործունեության 2014 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները վկայում են` Հայաստանի բանկային համակարգում բանկն ամրապնդում է դիրքերը առաջատարների շարքում: Այս մասին հուլիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ներկայացնելով կիսամյակի գործունեության ամփոփ արդյունքները: Նա նշեց, որ բանկի ակտիվներն այս ընթացքում աճել են մոտ 9%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 343 մլրդ ՀՀ դրամ, պարտավորություններն աճել են մոտ 10%-ով` կազմելով 303 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել 30%-ով և կազմել 221 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ բոլոր 3 ցուցանիշի գծով ՀՀ բանկային համակարգում ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում գրանցվել է նվազում, մասնավորապես ակտիվների գծով՝ 0.7%-ի չափով, պարտավորությունների` 2%-ի չափով, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են ընդամենը 1%-ով: Ամերիաբանկը տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով ակտիվների, պարտավորությունների և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մեծությամբ շարունակում է պահպանել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: «Հատկապետ ուշագրավ է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների աճը, որով բնութագրվում է` որքանով են հաճախորդները վստահում մեր բանկին: Մասնավորապես մոտ 10%-ով աճել են ֆիզիկական անձանց ընթացիկ և ժամկետային ավանդները»,- նշեց Գևորգ Թառումյանը: Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աճել են 11%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում (30.06.13-30.06.14թթ.)` 33%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 75 մլրդ ՀՀ դրամ: Բանկի գործունեության գնահատման ամենակարևոր ցուցանիշներից մեկը, ըստ բանախոսի, հարկումից հետո զուտ շահույթն է, հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2,9 մլրդ ՀՀ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 16%: Բանկի վարկային պորտֆելն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աճել է 9,1%-ով (ՀՀ բանկային համակարգում աճը կազմել է ընդամենը 4%) և հունիսի 30-ի դրությամբ կազմել ավելի քան 192 մլրդ ՀՀ դրամ. «Մեր համար շատ ուրախալի է, որ էական աճ է գրանցել ՓՄՁ-ների ոլորտում` հաշվետու եռամսյակում դրանք աճել են 15%-ով և հունիսի 30-ի դրությամբ վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 38 մլրդ ՀՀ դրամ»,- ասաց բանախոսը: 10%-ով աճել են հիփոթեկային, 11%-ից ավելի` ավտովարկերը: «Վարկային ներդրումների ոլորտում Ամերիաբանկը զբաղեցնում է 2-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Այստեղ դեռ աշխատելու տեղ ունենք»,- նշեց Թառումյանը: Անդրադառնալով նոր հաճախորդներ ներգրավելու հարցին, բանախոսը նշեց, որ 10%-ով աճել է բանկի ֆիզիկական և 15%-ով իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների քանակը: «Մեր հիմնական շեշտն առաջին կիսամյակում եղել է ՓՄՁ-ների միջին և փոքր վարկավորումն ու վարկային քարտերը, երկու դեպքում էլ ունենք աճ: Այս տեմպերը պահելու ենք մինչև տարեվերջ: Նոր անակնկալներ կլինեն նաև 2-րդ կեսում»,- խոստացավ Թառումյանը` չբացելով փակագծերը: Անդրադառնալով ընդհանուր բանկային համակարգում նկատվող նվազման միտումներին` Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը նշեց, որ բանկերի մոտ հիմանական նվազումը տեղի է ունեցել շահույթի մասով պահուստավորման պատճառով: «Սա խոսում է վարկերի որակի որոշակի վատթարացման մասին: Բանկերը փորձում են նվազեցնել ռիսկի նկատմամբ պահանջները, մենք փորձում ենք մեր ռիսկի ախորժակը չնվազեցնել, ավելի լավ վիճակում ենք վարկերի առումով»,- նշեց Թառումյանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |