ԵԱԶԲ–ն չի բացառել՝ ՀՀ տնտեսական աճը տարեվերջին կարող է գերազանցել 7․5%-ը

ԵԱԶԲ–ն չի բացառել՝ ՀՀ տնտեսական աճը տարեվերջին կարող է գերազանցել 7․5%-ը

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի բացառում, որ Հայաստանի տնտեսության աճը 2023–ի ավարտին կգերազանցի բանկի վերլուծաբանների նախկին սպասումները և 7․5%-ից ավելի կլինի:

«Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կմնան բարձր մինչև տարեվերջ։ Կա նաև ՀՆԱ–ի ավելի բարձր մակարդակի ձևավորման հավանականություն, քան սպասվում էր ավելի վաղ Հայաստան Ղարաբաղի բնակչության վերաբնակեցման պայմաններում սպառողական պահանջարկի ավելացման կապակցությամբ», – նշվում է ԵԱԶԲ–ի 2023–ի հոկտեմբերի մակրոտնտեսական ակնարկում, հայտնում է ԱՌԿԱ–ն։

ԵԱԶԲ–ի 2023–2025թթ.–ի մակրոտնտեսական զեկույցում, որը հրապարակվել է հունիսին, նշվում էր, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության աճը կկազմի 7․5%։

Բանկի հոկտեմբերյան զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին, ընդ որում ծառայությունների ոլորտը մեծ դեր է խաղացել տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի և սննդի ոլորտների արտադրանքի ընդլայնման արդյունքում:

Նշվում է, որ բանկային գործունեության և վերամշակող արդյունաբերության ոլորտում գրանցված անկումը պահպանվել է օգոստոսին այդ հատվածներում նախորդ տարի գրանցված զգալի աճից հետո։

Միաժամանակ շինարարության ոլորտը (+17․3% հունվար–օգոստոսին) մնում է կայուն հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին։

«Տնտեսությանը շարունակում են աջակցել զգալի դրամական մուտքերը, ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների ներհոսքն ընթացիկ տարվա հունվար–օգոստոսին ավելացել է 31․3%–ով և կազմել է 3․8մլրդ դոլար», – ասվում է զեկույցում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---