Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոնի վերածելու գործում կկիրառվի Վերբիերի մանրակերտը

Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոնի վերածելու գործում կկիրառվի Վերբիերի մանրակերտը

PanARMENIAN.Net -
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վերբիեր (Շվեյցարիայի Համադաշնություն), որտեղ փետրվարի 8-11-ը քննարկելու է Ջերմուկ քաղաքի զարգացման ուղղությունները եւ ինժեներա-ճարտարապետական լուծումները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, հայկական պատվիրակությունը տեղում կծանոթանա Վերբիեր քաղաքի մանրակերտի պատրաստման աշխատանքների նախնական փուլում:



Պատվիրակության կազմում էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ն. Սարգսյանը եւ Ջերմուկի քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը:





Ջերմուկ

Ջերմուկը առողջարանային քաղաք է Հայաստանի Վայոց ձորի մարզում: Այն գտնվում է Արփա գետի ափին, Կեչուտի ջրամբարի հարեւանությամբ, Երեւանից 175 կմ հեռավորության վրա: Ջերմուկը խորհրդային տարիներին եղել է հայտնի հանգստավայր: Քաղաքում արտադրվում է «Ջերմուկ» հայտնի հանքային ջուրը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ջերմոկը զբոսաշրջության կենտրոն դարձնելու հայեցկարգին, որը կգործի կլոր տարի եւ կհամապատասխանի միջազգային չափանիշներն, ապահովելով շուրջ 100 հազար զբոսաշրջիկի այցելություն տարեկան: Նախատեսվում է զբոսաշրջությունից եկամուտների քանակը հասցնել 100 մլն դոլարի, ինչպես նաեւ ապահովել լրացուցիչ 4 հազար աշխատատեղ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները, բարելավել նրա տրանսպորտային համակարգը, ապահովել բարձրորակ Ինտերնետ-կապով, վերածել այն շախմատի մրցաշարերի անցկացման վայրի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---