Հայաստանի կառավարությունը որոշել է հավասարեցնել ծխախոտ ներկրողների և արտադրողների իրավունքները![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն է տվել «Ներքին շուկայում պաշտպանության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում օրենսդրական փոփոխություների նախագծին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այս որոշմամբ հավասար իրավունքներ են սահմանվում ծխախոտ ներկրողների և տեղական արտադրողների համար: 2010թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային Ժողովն ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է աստիճանական հավասարեցում` մինչև 2014թ. դրույքները, ինչպես տեղի արտադրողների, այնպես էլ ներկրողների համար: Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կանոնները արգելում են որևէ ֆիսկալային կամ օրենսդրական արտոնություններ սահմանել տեղական արտադրանքի համար: Ակցիզային հարկի դրույքաչափերը պետք է հավասար լինեն տեղական և ներմուծվող սիգարետների համար. ներմուծված և տեղական արտադրանքի համար հավասար հարկային դրույքաչափերի մասին նմանատիպ պահանջն արտացոլված է նաև Ազատ Առևտրի Համաձայնագրերում` ստորագրված Հայաստանի կողմից 13 երկրների հետ, ներառյալ Ռուսաստան և Ուկրաինա: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |