Հայաստանում փոշի կաթից և խտացրած կաթից պատրաստված արտադրանքը կոչվելու է «կաթնային ըմպելիք»

PanARMENIAN.Net - Հայաստանում փոշի կաթից և խտացրած կաթից պատրաստված արտադրանքն այսուհետ կոչվելու է «կաթնային ըմպելիք»: Նման որոշում կառավարությունն ընդունել է մայիսի 5-ի նիստում:

Ինչպես հայտնել է լրագրողներին կառավարության նիստից հետո Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներմուծված փոփոխությունների համաձայն ապրանքի դրոշմավորման վրա անպայման կարգով պետք է նշվի նրա բաղադրությունը, «որպեսզի հայ սպառողները լիակատար տեղեկատվություն ունենան այն մասին, թե ինչից է պատրաստվել արտադրանքը»: Բացի դրանից, արտադրանքն անպայման պետք է սերտիֆիկացված լինի և վաճառքի հանվելուց առաջ ունենա փորձաքննության եզրակացություն, ինչը թույլ կտա իրականացնել ամբողջական վերահսկողություն:

6  05.05.11 - Կառավարության նիստ
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---