Հայաստանում առկա է ջերմոցային տնտեսության զարգացման հսկայական պոտենցիալ 9 հունիսի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ջերմոցային տնտեսության զարգացման համար հատկապես բարձրադիր շրջաններում, ասել է Հայաստանի Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: Սակայն, նրա խոսքերով, անհրաժեշտ է պետության աջակցությունը և այդ ոլորտի զարգացման համապատասխան հայեցակարգը: Ասոցիացիայի ղեկավարը նաև հաղորդել է, որ վերջին տարիներին ոլորտում նկատվել է աճ, ավելին, ջերմոցային տնտեսությունների տարածքները հասել են խորհրդային ժամանակների մակարդակին, երբ Հայաստանում գյուղատնտեսության այդ ոլորտը բավական զարգացած է եղել: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանն առանձնացրել է բարձր մաքսային տուրքերը և անմիջապես սահմանին ԱԱՀ վճարումը: «Ի տարբերություն այլ երկրների, ԱԱՀ-ն մեզ մոտ գանձվում է սահմանին, այլ ոչ թե արտադրանքի իրացումից հետո, ինչը վախեցնում է արտասահմանյան ներդրողներին»,- ասել է մասնագետը: Բացի դրանից, բանկերը և այլ կազմակերպությունները որպես գրավ չեն ընդունում ջերմոցային տնտեսությունը, ավելին, երկրում չկան մասնագետներ, որոնք կարող են զբաղվել այդ ոլորտի զարգացմամբ: Սամվել Գևորգյանի խոսքերով, Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացումը հիանալի շարժիչ ուժ է նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |