Փոքր և միջին ձեռնարկատիրությանն ընդառաջ գնալը մեր բանկի վարկավորման քաղաքականության հիմքն է

Մարտին Թորոսյան.

Փոքր և միջին ձեռնարկատիրությանն ընդառաջ գնալը մեր բանկի վարկավորման քաղաքականության հիմքն է

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջնաժամկետ ռազմավարական հեռանկարներում ամբիցիոզ պլաններ ունի` ավելացնել փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը` մինչև 2014թ այն հասցնելով 60 մլն դոլարի: Այս նպատակին հասնելու համար, բանկն իր ուշադրությունը կենտրոնացնում է ամբողջ հանրապետության տարածքում ՓՄՁ հաճախորդների համար իր վարկային ռեսուրսները հասանելի դարձնելու վրա: Թե ինչպես է բանկը կյանքի կոչում ՓՄՁ վարկավորման իր քաղաքականությունը, PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանը:
Բանկը հանձն է առել ընդլայնել փոքր և միջին ձեռնարկատիրության պորտֆելը, ինչպի՞սի տեմպերով եք առաջ շարժվում, ի՞նչ արդյունքների եք ցանկանում հասնել:

Այսօրվա դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսը բաժին է ընկնում փոքր և միջին ձեռնարկատիրությանը, այս սեգմենտը երկրի տնտեսության զարգացման կարևորագուն հիմքերից է: ՓՄՁ վարկավորումը բանկի համար առաջնային ուղղություն է իր միջնաժամկետ ռազմավարական քաղաքականության շրջանակներում: Եթե 2010թ ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում էր 12 մլն դոլար, ապա 2011-ին այն արդեն հասել է 30 մլն դոլարի: Այսօրվա դրությամբ այս ցուցանիշը կազմում է 30 մլն դոլար, իսկ ահա մինչև 2012-ի ավարտը մենք ծրագրում ենք այն հասցնել 40 միլիոնի: Ցանկանում եմ ընդգծել, որ այս ուղղությամբ բանկն ունի ամբիցիոզ պլաններ` մինչև 2014թ ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել 60 մլն դոլարի:

Որքանո՞վ են ձեր կողմից տրամադրվող ՓՄՁ վարկերը հասանելի Հայաստանի հեռավոր մարզերում:

Այսօրվա դրությամբ բանկն ունի 16 մասնաճյուղ, որոնցից 9-ը հանրապետության տարբեր մարզերում: Նկատի ունենալով աշխարհագրության ընդլայնումը` բանկի մասնագետները շարժական քաղաքկանության շրջանակներում կարող են տրամադրել ՓՄՁ վերաբերալ անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Այսպես, օրինակ, եթե բանկի մասնաճյուղը գտնվում է Ալավերդիում, մենք կարող ենք հաճախորդներ սպասարկել Վանաձորից կամ այլ մերձակա շրջաններից:

Ինչպիսի՞ն է ՓՄՁ վարկային պորտֆելի կառուցվածքը, ո՞ր ուղղություններն են ավելի շահավետ:

Նախ և առաջ բանկը վարկավորում է արդեն իսկ գործող բիզնեսը կամ նորը, եթե վերջինս «գործող» է: Ինչ վերաբերում է պորտֆելի կառուցվածքին, ապա առևտրին և արտադրությանը բաժին է ընկնում վարկերի առավել մեծ բաժինը, մյուս մասը` սպասարկման ոլորտին:

Արդյո՞ք ծրագրում եք այս տարի ընդլայնել բանկի մասնաճյուղերի ցանցը:

Այս տարի մենք բացել ենք նոր «Կոմիտաս» մասնաճյուղը, բացի այդ բանկի գլխավոր գրասենյակը տեղափոխվել է նոր շինություն: Մենք մտադիր ենք զարգացնել արդեն իսկ գոյություն ունեցող մասնաճյուղերի ցանցը, աշխատել այդ մասնաճյուղերի հաճախորդների հետ և 2012թ չենք նախատեսում նոր մասնաճյուղեր բացել:

Արդյո՞ք բանկն ունի բավարար ռեսուրսներ` ՓՄՁ վարկավորելու համար:

Բանկը տրամադրում է ՓՄՁ վարկավորման բավականին մրցունակ պայմաններ: Ընդ որում, «Գազպրոմբանկի» մեր ռուսական բաժնետիրոջ հետ համատեղ, մենք իրականացնում ենք մեր ռեսուրսային բազայի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ, և դա, անկասկած, կօգնի մեզ լինել ավելի ճկուն մեր տոկոսային քաղաքականությունում: Հարկ է նշել, որ 2010թ ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանասավորման ծրագրի շրջանակներում ներառվել ենք ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակում:

Վարկային պորտֆելի ընդլայնում իրականացվում է նաև միջազգային ֆինանասական կազմակերպությունների, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և գերմանական KfW բանկը, ծրագերի մասնակցության շրջանակներում:

2011-ի աշնան սկզբից ՀԲ ծրագրի շրջանակներում արդեն յուրացվել է 120 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1.2 մլրդ դրամ: Ցանկանում եմ ընդգծել, որ տարադրամի ամրապնդման պայմաններում վարկերի տրամադրումը դրամով թույլ է տալիս հաճախորդներին զերծ մնալ տատանումների լրացուցիչ ռիսկերից: Կա նաև «Տնտեսության կայունացման վարկային ծրագիր», այն արդեն իրականացվել է, և որի գործող պորտֆելը կազմել է 1.26 մլրդ դրամ: Վերջերս Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) ՓՄՁ վարկավորման ծրագրով Առէքսիմբանկին տրամադրել է 10 մլն դոլարի վարկ: Այս ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, տարեկան 11-14 տոկոս տոկոսադրույքով, արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` ալկոհոլային և ծխախոտի արտադրությունները: ԶԵԱԲ հետ փոխհարաբերությունները չեն սահմանափակվելու միայն ՓՄՁ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրությամբ: Ներկայումս մեր բանկը բանակցում է ԶԵԱԲ-ում առևտրի ֆինանսավորման զարգացման վարկային գիծ բացելու, ինչպես նաև էներգախնայող նախագծերի վարկավորման համար ֆոնդեր ստանալու ուղղությամբ:

Ի՞նչ մոտեցումներ կամ մեխանիզմներ է կիրառում բանկը ՓՄՁ նկատմամբ:

Այս սեգմենտը զարգացնելու մեր մտադրությունների լրջության մասին է խոսում այն փաստը, որ 2012թ ծրագրերի շրջանակներում բանկի կողմից նշանակալիորեն բարձրացվել է ՓՄՁ վարկավորման մասով ընդհանուր գումարի մակարդակը: ՓՄՁ համար վարկային ծառայություններ առաջարկելիս մենք փորձում ենք հնարավորինս դինամիկ լինել և օգտագործել մեր հնարավորությունների ողջ սպեկտորը: Բերեմ ամենաթարմ օրինակը: Վերջերս բանկը սկսեց վարկի ապահովման համար ընդունել հաճախորդների դրամական հոսքերը, որոնք շրջանառում է բանկը: Վարկերի չափերը, որոնք տրամադրվում են ֆինանասական հոսքերի հիման վրա, բնորոշվում են` հաշվի առնելով հաճախորդի գործունեության և նրա հաշվեհամարի միջոցով իրականացվող վարկային շրջանառության բոլոր առանձնահատկություններով: Վարկի տրամադրման առավելագույն լիմիտը հաճախորդի բանկային հաշվի վարկային շրջանառության մինչև 20 տոկոս է, որոշ դեպքերում` մինչև 40: Նոր մեխանիզմը գործում է ինչպես ՓՄՁ հաճախորդների, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար: Ընդհանուր առմամբ, մենք փորձում ենք ցուցաբերել վարկերի տրամադրման առավելագույն ճկուն մոտեցում, ինչպես ժամկետների, այնպես էլ տոկոսադրույքների առումով:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News