Արթուր Դավթյան.2,5 րոպե մարմնամարզիկի հետ25 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Արթուր Դավթյանը այդքան էլ չի սիրում երկար խոսել հարցազրույցի ժամանակ, և ուրախ էր, որ այս անգամ պատասխանելու է PanARMENIAN.Net- ի բլից-հարցերին: Մարմնամարզության հետ կապված քո առաջին հիշողությունը: Հիշում եմ, որ Ֆինլյանդիայում պետք է Եվրոպայի առաջնության մասնակցեի, այդ ժամանակ Իսլանդիայի հրաբուխի պատճառով թռիչքներ չէին լինում, ու պարզ դարձավ, որ չենք կարող մեկնել այնտեղ: Եվ երբ մրցաշարին մեկ օր էր մնացել, պարզվեց, որ թռիչք լինելու է, ու նորից ճամպրուկներս հավաքեցի ու մեկնեցի այդ մրցաշարին: Գիշերը ժամանեցինք, հաջորդ օրն արդեն ելույթ ունեցա: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Անկեղծ ասաց ոչ: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Վերջին անգամ Վրաստանում հավաքի ժամանակ եմ օգտվել: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Չգիտեմ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո սիրում եմ: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Բնազդաբար երևի: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Անշնորհքությունը: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Ես Լոնդոնում եղել եմ ու կարող եմ ասել, որ նման չեն: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Սիրած հաղորդում չունեմ: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Պեկինի: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Ընկերներիս հետ եմ սիրում հանգստանալ: Քո սիրած մուլտֆիլմը: «Թոմն ու Ջերին»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Երկար ժամանակ հավաքների եմ եղել, չեմ տեսել: Երբեմն ես կարոտում եմ… Հայրենիքս:
Երբ ես փոքր էի, երազում էի… Ֆուտբոլի գնալ: Ես հիմնականում գումար եմ ծախսում… Մեքենայիս վառելիքի համար: Բոլորից համեղ պատրաստում է …. Մայրիկս Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Արթուր Դավթյան Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 9-ին Երևանում: | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |