Արաս Օզբիլիս և Արթուր Սարկիսով.Արասը շատ է սիրում հացով ձվածեղ, իսկ Արթուրը միշտ հիշում է իր 7-ամյակի մեծ տորթը10 հոկտեմբերի 2012 PanARMENIAN.Net - Արաս Օզբիլիսն ու Արթուր Սարկիսովը Հայաստանի ազգային հավաքականի կազմը համալրեցին ոչ վաղ անցյալում, բայց կարողացան շուտ հարմարվել թիմին ու սիրվել երկրպագուների կողմից: Նրանք ֆուտբոլի հավաքականի այն երկու ներկայացուցիչներն են, որոնց հետ PanARMENIAN.Net-ի թղթակիցները խոսեցին ոչ հայերենով: Ձեզ ենք ներկայացնում մեր «օտարալեզու» հարցազրույցը Օզբիլիսի և Սարկիսովի հետ: Ո՞ր դերասանը կարող է մարմնավորել քեզ ֆիլմում: Արաս. Թող Բրեդլի Կուպերը խաղա իմ մասին ֆիլմում, քանի որ քո սիրած դերասանն է (ծիծաղում է): Արթուր.Չեմ ուզում ինձ գովել, չգիտեմ, ով կարող է խաղալ: Առանց ինչի՞ երբեք չես մեկնում ճանապարհորդության: Արաս.Առանց իմ հեռախոսի: Արթուր.Առանց խաղակոշիկների և իմ կնոջ:
Ո՞ր կերակրատեսակն ես վերջին անգամ պատրաստվել ինքնուրույն: Արաս.Պաստա եմ պատրաստել վերջին անգամ: Արթուր.Շատ վաղուց եմ խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, հիմա չեմ էլ հիշում: Ի՞նչն է վերջին անգամ քեզ ծիծաղեցրել: Արթուր.Երբ մարզման ժամանակ ցանկանում էին ինձ հետ հարցազրույց անել: Ցո՞ւրտ, թե շոգ: Արաս.Շոգ: Արթուր.Շոգ, քանի որ այն ինձ ավելի է դուր գալիս: Ի՞նչն է ավելի լավ` լինել անտեսանելի, թե թռչել իմանալ: Արաս.Կարողանալ թռչել: Արթուր.Թռչել իմանալ:
Կարաոկեում ո՞ր երգն ես սիրում երգել: Արաս.Ես լավ չեմ կարողանում երգել: Արթուր.Տարբերություն չկա, երգել սիրում եմ: Կարծում ես կա՞ սեր առաջին հայացքից: Արաս.Ես չեմ հանդիպել մեկին ու հենց առաջին հայացքից սիրահարվել: Դրա համար չգիտեմ` հավատում եմ թե ոչ: Արթուր.Այո, կնոջս եմ առաջին հայացքից սիրել: Ո՞վ է այս պահին մտածում քո մասին: Արաս. Մայրիկս: Արթուր. Կինս: Ինչ որ մեկը բանաստեղծություն կամ երգ գրե՞լ է քո մասին: Արաս. Ոչ: Արթուր.Այո, և էլի կինս: Երբևէ պլաստիկ վիրահատություն արե՞լ ես: Արաս.Չէ, չեմ կարծում, որ դրա կարիքն ունեմ: Արթուր.Երբեք չեմ արել վիրահատություն և ոչինչ էլ չեմ ցանկանում փոխել: Ամենասարսափելին, որ խաղից առաջ կարող է տեղի ունենալ քեզ հետ: Արաս.Այդպիսի բան արդեն եղել է, բայց չեմ ասի: Արթուր.Սնահավատ չեմ:
Քո սիրած կոմիկ դերասանը: Արաս.Դժվարանում եմ ասել: Երևի Ջեյսոն Ստեֆենս: Արթուր.Ջիմ Քերի: Քո սիրած վեբկայքը: Արաս.Google: Արթուր.Չունեմ: Նախաճաշին ի՞նչ ես սիրում ուտել: Արաս. Հացով ձվածեղ: Արթուր.Փաթիլներ (хлопья): Այս պահին քո ամենասիրած երգը: Արաս.Ես երգեր լսել շատ եմ սիրում` թե հին ու թե նոր: Սա է պատճառը, որ կոնկրետ անուն չեմ կարող ասել: Արթուր.The Beatles «I love you»: Հիշո՞ւմ ես, երբ ես առաջին անգամ սիրահարվել: Արաս.Այ, դա շատ շուտ էր, ես շատ փոքր էի (ծիծաղում է): Ավելի լավ է հաջորդ հարցին անցնենք: Արթուր.Ես 16 տարեկան էի այդ ժամանակ, կնոջս եմ սիրահարվել (ծիծաղում է): Ո՞վ է քո սպորտային կուռքը: Արաս.Լիոնել Մեսսին: Ես սիրում եմ նայել նրա խաղը: Արթուր.Չունեմ: Ի՞նչ է քեզ սովորեցրել ֆուտբոլը: Արաս.Ամենակարևորն այն է, որ ես կարողանում եմ ֆուտբոլից հաճույք ստանալ: Արթուր.Սովորեցրել է ապրել: Քո ամենավառ հիշողությունը մանկությունից: Արաս.Իմ առաջին պարապմունքը, որին ես գնացել էի ծնողներիս հետ: Արթուր.Շատ համեղ և մեծ տորթ, որը մայրիկս թխել էր ծննդյանս 7-ամյակի կապակցությամբ: Ի՞նչ տարբերություն կա հանդես գալ ազգային հավաքականում և ակումբներում: Արաս.Երկուսն էլ կարևոր են, թե ազգային հավաքականում ու թե ակումբում: Դու ձգտում ես հաղթել ու ուրախացնել քո բոլոր երկրպագուներին: Արթուր.Դժվար է բացատրել, բայց տարբերությունը շատ մեծ է: Զգացողություններն են տարբերվում: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |