ՀՀ-ն անտառ տնկող ու պահպանող սեփական անօդաչուի վրա է աշխատում 3 փետրվարի 2020 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն աշխատում է սեփական անօդաչու սարքը ստեղծելու վրա, որը կվերահսկի անտառների տնկման և պահպանման գործընթացը: Այս մասին, ըստ ԱՌԿԱ-ի, հայտարարել է բնապահպանության փոխնախարար Վարդան Մելիքյանը: 2019-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում նախատեսվում է 10 մլն ծառ տնկել: Ըստ վարչապետի՝ ծառատունկը խորհրդանշելու է 10 մլն հայի միասնությունը պետության շուրջ: «Մենք դիտարկում ենք նախագծի իրականացման հնարավորություններ, այդ թվում՝ հայկական անօդաչու թռչող սարքի ստեղծում, որը «կմասնակցի» ծառատունկին»,- հայտարարել է Մելիքյանը: Ըստ փոխնախարարի՝ բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ գործակցությամբ մշակվում է սարքի տեխնիկական բնութագիրը. խոսքը մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ սարքի մասին է, որը ոչ միայն թռչելու է, այլև սերմեր և սածիլներ «կրակելու»: Նախարարը նշել է, որ ներկա պահին իրենց պահանջներին համապատասխան լուծում չի մշակվել. ցանկանում են ստեղծել այնպիսի տարբերակ, որը հետագայում օգտագործման լայն շրջանակ կունենա: 2011-ին Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների` Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է երկրի ընդհանուր տարածքի մոտ 11.17%-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |