Հունվարի 20-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կբացվի «Հանրակրթական Digitec»-ը

PanARMENIAN.Net - «Հանրակրթական Digitec»-ի երրորդ ստուգատեսը տեղի է ունենալու հունվարի 20-22-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին կրթահամալիրի կարգադրիչ տնօրեն Տիգրան Խաչատրյանը, Digitec-ը նվիրվելու է հանրակրթական գործընթացում թվային տեխնոլոգիաների կիրառմանը:Միջոցառման ընթացքում անցկացվելու է մեդիա հմտությունների առաջնություն: Ստուգատեսի նյութերը հունվարի 20-ից տեղադրվելու են ինտերնետում, հաղթողների պարգևատրումը կայանալու է փետրվարին: Վարպետության դասերով հանդես են գալու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչները, Unicomp, Icon, Synopsys Armenia ընկերությունները, «Մեդիակրթություն» ՀԿ-ն, Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---