ՀՀ կառավարության գրեթե բոլոր կառույցներում օգտվում են Microsoft-ի անօրինական պատճեններից

ՀՀ կառավարության գրեթե բոլոր կառույցներում օգտվում են Microsoft-ի անօրինական պատճեններից

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների շարքում Microsoft ընկերության համակարգչային ծրագրերի ոչ օրինական օգտագործմամբ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը Վրաստանից հետո, լրագրողներին հաղորդել է Հայաստանում Business Software Alliance ներկայացուցչության իրավաբան Նարինե Մկրտչյանը: Հայաստանի կառավարությունում լիցենզավորված ծրագրերից օգտվում են միայն արդարադատության ու կրթության և գիտության նախարարությունները, իսկ մնացած գերատեսչություններն օգտագործում են ոչ օրինական արտադրանք: Իրավաբանի խոսքերով, լիցենզավորված ծրագրերի կիրառման օգտին դրական տեղաշարժեր կան բիզնեսի ոլորտում: Այս ոլորտի 70 տոկոսը և բանկերի գրեթե 100 տոկոսն օգտագործում են Microsoft-ի լիցենզավորված արտադրանք:

«Կառավարությունը և ընկերությունները պետք է գիտակցեն, որ վճարելով լիցենզավորված ծրագրերի համար, նրանք ավելի լավ են պաշտպանվում տեխնիկական սպառնալիքներից և հաքերային գրոհներից»,- ասել է նա:

Լիցենզավորված ծրագրերով համակարգիչներ վաճառող խանութների ցուցակի առաջին տեղում է Doxx Computers-ը, երկրորդ տեղում` Bever Computers-ը, երրորդ տեղում` Fine-ը: Ցածր ցուցանիշներ հավաքած խանութների ցուցակում են Arscomp, HASH Computers-ը և Gayane Shop-ը:

Հայաստանում Business Software Alliance ներկայացուցչությունը զբաղվում է Հայաստանում Microsoft ընկերության հեղինակային իրավունքներով և հետազոտում է խանութների և իրավաբանական անձնանց կողմից լիցենզավորված ծրագրերի օգտագործումը: 2010-ին ընկերությունը ներկայացրել է 18 դիմում ՀՀ ոստիկանություն`քրեական հետապնդում սկսելու խնդրանքով: Բոլոր դիմումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են վնասի հատուցումներ և դրանցից 3-ով քրեական գործեր են հարուցված: 2010-ին Microsoft ընկերությանը փոխանցվել է 18 000 դոլար փոխհատուցում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---