Հայաստանի ու Իրանի սահմանին ընդհանուր օգտագործման բնապահպանական այգի կստեղծվի

Հայաստանի ու Իրանի սահմանին ընդհանուր օգտագործման բնապահպանական այգի կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրանը Սյունիքի մարզի հարավային շրջանում (Իրանի հետ սահմանային հատվածում) բարեկամության բնապահպանական այգի-պուրակ կստեղծեն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարի օգնական Կարեն Պապոյանը այգու ստեղծման նպատակն է նոր, ընդհանուր կանաչ տարածքների, կենդանատեսակների և, առհասարակ, վայրի բնության զարգացումը: Այգին լինելու է երկկողմանի օգտագործման և խորհրդանշելու է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Կարեն Պապոյանը ասաց, որ հայկական կողմը այս պահին ֆինանսական ներդրումներ չի կատարել:

Նախարարի օգնականը նշեց, որ նախնական քարտեզագրումն արդեն արված է. «Ապրիլի առաջին տասնօրյակում տեղի կունենա հանդիպում ՀՀ բնապահպանության նախարարի և Իրանի բնապահպանական կոմիտեի ներկայացուցչի միջև, որից հետո կհստակեցվի աշխատանքների ընթացքը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---