ՆԳՆ․ 57-ամյա տղամարդը փորձել է առևանգել 2 անչափահասի՝ ձերբակալվել է![]() 27 սեպտեմբերի 2024 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել է 57-ամյա տղամարդը, որը փորձել է առևանգել երկու անչափահասի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ահազանգ կամ հաղորդում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ Մալաթիայի բաժնում չի ստացվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրվարույթի շրջանակում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |