Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը 2 հոկտեմբերի 2024 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթերը։ Այդ մասին ավիաընկերութունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 1–ի երեկոյան այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավելի է սրվել՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում «ժամանումներ» բաժնում Qatar Airways-ի Դոհա-Երևան չվերթի կարգավիճակը չեղարկված չէ։ Ըստ կայքի՝ չվերթը Երևան կժամանի կեսգիշերն անց՝ 00։50։ Ենթադրվում է՝ իրավիճակի կարգավորման դեպքում չվերթը կարող է և իրականացվել։ Կոմիտեից հայտնել են, որ հակամարտության սրման ֆոնին ավիաչվերթերի զանգվածային չեղարկումներ և դրանց մասին հայտարարություններ չկան։ «Առավոտյան նորմալ իրականացվել է Flyone-ի դեպի Թել Ավիվ թռիչքը, Armenian Airways–ի դեպի Թեհրան նախատեսված թռիչքը ևս իրականացվելու է»,- հայտնել են քաղավիացիայից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բնակչությունը պատսպարվում էր հրթիռակոծությունից ապաստարաններում։ Ուշագրավ Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |