Փորձագետներ. Ադրբեջանն իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ գրոհի համար

Փորձագետներ. Ադրբեջանն իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ գրոհի համար

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը և իրանագետ Արմեն Իսրայելյանը հայտարարեցին, որ, հավանաբար, Ադրբեջանն իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ գրոհի համար: Նրանց կարծիքով, Ադրբեջանն այնքան ուժեղ չէ, որ կարողանա դիամակայել Իրանի պատասխան քայլերին և լավ է հասկանում դա: Իրանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ ագրեսոր կհամարեն բոլոր այն երկրներին, որոնք ոչ միայն ուղղակի ագրեսիա կկատարեն, այլ նաև իրենց տարածքը կտրամադրեն Իրանի վրա հարձակվելու համար: Ասատրյանը նշել է, որ արևմտյան երկրները հնարավոր հակամարտության դեպքում կփորձեն ներքաշել Ադրբեջանին, սակայն, հավանաբար, չեն կարողանա հասնել դրան. «Թեև, պետք է նշել, որ Իսրայելից գնված զենքը դասվում է ռազմածովային սպառազինության շարքին ու Հայաստանի դեմ չի կարող օգտագործվել»:

Իր հերթին Իսրայելյանը հաստատել է, որ Ադրբեջանը դժվար թե իր տարածքը տրամադրի հարձակման համար: Նա ասել է, որ դա հավանական է միայն ծայրահեղ դեպքում, երբ Իրանը ջախջախված կլինի, կամ կկորցնի պաշտպանունակությունը, ամեն դեպքում, չի կարողանա սպառնալ Ադրբեջանին: Ըստ փորձագետի, միայն այդ դեպքում է հնարավոր նման արկածախնդրություն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---