Էդվարդ Նալբանդյան. Բաքուն իրավունք չունի վկայակոչել ՄԱԿ բանաձևերը, քանի որ ինքն է խախտել դրանք

Էդվարդ Նալբանդյան. Բաքուն իրավունք չունի վկայակոչել ՄԱԿ բանաձևերը, քանի որ ինքն է խախտել դրանք

PanARMENIAN.Net - «ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի հիմնական պահանջը հրադադարի հաստատումն էր, այն հասցեագրված էր «տեղի հայկական ուժերին», ի պատասխան Ադրբեջանը ոչ միայն չէր պատրաստվում դադարեցնել կրակը, այլ, հակառակը, ղարաբաղյան կողմի հրադադարի հաստատմանն ուղղված բոլոր գործողություններին պատասխանում էր ռազմական գործողությունների ակտիվացմամբ»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում՝ պատասխանելով ՄԱԿ բանաձևերի մասին հարցին: Ըստ նրա, հերթական պարտությունից հետո Ադրբեջանը ստիպված եղավ հրադադար խնդրել Ղարաբաղից: «Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, կողմերը ձեռնամուխ եղան հակամարտության կարգավորման գործընթացին, և այժմ աննպատակահարմար է անդրադառնալ այդ բանաձևերին, որոնց հիմնական նպատակը հրադադարի հաստատումն էր, առավել ևս, որ ԵԱՀԿ ՄԽ-ն, որի շրջանակներում ընթանում է բանակցային գործընթացը, նման հղումներ չի անում»,-ասել է Նալբանդյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---