Իրանի ազգային նավթային ընկերությունը բողոք կներկայացնի գերմանական ընկերության դեմ

Իրանի ազգային նավթային ընկերությունը բողոք կներկայացնի  գերմանական ընկերության դեմ

PanARMENIAN.Net - Իրանի նավթամթերքի վերամշակման ու բաշխման ազգային ընկերությունը բողոք կներկայացնի Եվրոպական միությանը` ԵՄ, ընդդեմ գերմանական նավթային «Մանն» ընկերության Շազանդեի նավթավերամշակող գործարանի ընդլայնման վերաբերյալ պարտավորությունները չկատարելու համար:

Մինչ Իրանի դեմ ուղղված բանաձևերի ընդունումն ու Իրանի նավթային արդյունաբերության շրջափակումը գերմանական «Մանն» ընկերությունը Իրանի ազգային ընկերության հետ պայմանագիր էր կնքել մեքենասարքավորումների վաճառքի և տեղադրման վերաբերյալ, հայտնում է «Ինովեշչանիե» գործակալությունը:

Գերմանական ընկերությունը մինչ օրս հրաժարվում է կատարել պարտավորությունները: Իսկ Իրանի նավթի նախարար Ռուստամ Կասեմին արգելել է օտարերկրյա նորարարություններ և նորամուծություններ ձեռք բերել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---