«Առավոտ». Աբովյանցի պապիկը ՀԱԿ-ի հավաքին չի ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանին

«Առավոտ». Աբովյանցի պապիկը ՀԱԿ-ի հավաքին չի ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանին

PanARMENIAN.Net - «Առավոտ» թերթը գրում է, որ Աբովյանում մի ծեր մարդ, ով մասնակցում էր ՀԱԿ-ի հանրահավաքին և առաջին շարքերում կանգնած էր, իր կողքին կանգնած ընկերոջը հարցրեց, թե որ մեկն է Լևոն Տեր-Պետրոսյանը: Երբ կողքինը ցույց տվեց Տեր-Պետրոսյանին, ասաց` այն ծխողն է, պապիկը հիացմունքով ասաց. «Վաաա՜յ, ինչ էլ բոյով մարդ է Լևոնը»: Թերթը պապիկից հետաքրքրվեց` այսքան տարի արդյո՞ք նա չէր տեսել Լևոն Տեր-Պետրոսյանին, պապիկը պատասխանեց. «Մի երկու անգամ տելեվիզորով տեսել եմ, էն թվերին, դրանից հետո Լևոնին ո՞վ է տեսել»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---