«Վերին Լարս» անցակետը փակ է Կազբեգի բնակավայրի շրջանում սողանքի պատճառով

«Վերին Լարս» անցակետը փակ է Կազբեգի բնակավայրի շրջանում սողանքի պատճառով

PanARMENIAN.Net - Ռազմական վրացական ճանապարհը փակ է Կազբեգի բնակավայրի շրջանում սողանքի պատճառով: «Ինտերֆաքսին» Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ հաղորդել են, որ սողանքը ծածկել է Ռազմական վրացական ավտոճանապարհի երթևեկելի հատվածը:

Տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկություն ապահովելու անհնարինության պատճառով և Հյուսիսային Օսեթիայի կառավարության արտակարգ իրավիճակների հանձնաժողոնի հանձնարարությամբ և վրացական կողմի հետ համաձայնությամբ, երթևեկությունը ապրիլի15-ի 11:00 սահմաններում դադարեցվել է:

Տվյալ պահին ԱԻՀ հաուկ հանձնարարությամբ Վլադիկավկազ-Լարս հատվածում տրանզիտայն տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով էլ արգելված է: Ռազմական վրացական ճանապարհի «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանին կապում է Անդրկովկասի երկրների, մասնավորապես` Հայաստանի հետ: Այս ճանապարհով է անցնում երկրի բեռների հիմնական մասը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---