Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն հանքաքարի մանրացման տեղամաս ունի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն հանքաքարի մանրացման տեղամաս ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մանրացման տեղամասիբացման արարողությանը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Հայաստանում պղնձի և մոլիբդենի խոշորագույն՝ Քաջարանի հանքավայրը, կառուցել է կիսաինքնամանրացման նոր մասնաշենք: Հանքաքարի կիսամանրացման աղացի շահագործման արդյունքում, ընկերության ղեկավարության հավաստմամբ, բացի կոմբինատի արտադրողականության մոտ 40-50 տոկոսով բարձրացումը, լուծվել է ևս 150 աշխատատեղի խնդիր՝ շուրջ 250 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Կոմբինատի աշխատողների թիվը ներկայումս կազմում է շուրջ 3,300, միջին աշխատավարձը՝ 287 հազ. դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---