«Երկիր». Օգնություն ունեք ստանալու. ՕԵԿ-ը ընտրակաշառք է բաժանում

«Երկիր». Օգնություն ունեք ստանալու. ՕԵԿ-ը ընտրակաշառք է բաժանում

PanARMENIAN.Net - «Երկիրը» պարզել է` ՕԵԿ-ից ընտրակաշառք ստացողները այդ մասին մեծ մասամբ տեղեկանում են հեռախոսով, իսկ ՕԵԿ տարածքային գրասենյակներից նրանց տուն զանգահարողները ոչ ավելի, ոչ պակաս, բնակիչներին ծանուցում են` «օգնություն ունեք ստանալու, եկեք ստացեք»: Այս մասին պատմել է Մալաթիա-Սեբաստիա համայնքից մի կին, ով տարիներ առաջ առնչվել է ՕԵԿ-ի հետ և դրանից հետո կուսակցության հետ նրա միակ շփումը պահպանվում է հեռախոսի միջոցով:

«Տոն օրերին տուն է զանգահարում մի աղջիկ և ծանուցում հերթական «օգնության» մասին»,- ասել է նա և հավելել, որ այդ կերպ է տեղեկանում, թե Նոր տարուն իրեն հասանելիք սուրճի, լիմոնադի և օղու, թե ապրիլի 7-ին` մուրաբայի և գլխաշորի մասին: «Հիմա սպասում եմ` տեսնեմ ընտրություններից առաջ ինչ կտան»,- խոստովանել է նա` հույս հայտնելով, որ այս անգամ կուսակցությունն ավելի առատաձեռն կլինի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---